• Latest news

ԱՄՆ-ում նոր սուպերմանրէ են հայտնաբերել

27 մայիսի, 2016  18:08

ԱՄՆ-ում գրանցվել է մանրէական վարակի առաջին դեպքը, որը կայուն է բոլոր հայտնի հակաբիոտիկների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի  (CDC) տնօրեն Թոմաս Ֆրիդենը: 

«Սուպերմանրէն» հայտնաբերվել է Փենսիլվանիայից 49 տարեկան կնոջ մոտ: Նա հիվանդանոց է դիմել միզուղիների վարակից բողոքով: Հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են, որ մանրէն պլազմիդա է պարունակում` ԴՆԹ-ի մոլեկուլ, որը բարձրացնում է կայունությունն անբարենպաստ արտաքին պայմանների նկատմամբ: Հենց դա էլ պայմանավորել է հակաբիոտիկներին դիմադրողականությունը:  

«Մենք կարող ենք հայտնվել աշխարհում, որտեղ արդյունավետ հակաբիոտիկներ չեն լինի: Եվ դա կվերաբերի ոչ միայն վարակներին, որոնք մենք վատն ենք համարում, այլեւ այնպիսիններին, ինչպիսիք են թոքաբորբը եւ միզուղիների վարակը», - ասել է նա:

Գիտնականներն անհանգստացած են նրանով, որ հակաբիոտիկների դեմ կայունության գենը կարող է փոխանցվել նաեւ այլ մանրէների: Ներկայումս նրանք փորձում են պարզել, թե որքանով է նման գենը տարածված Միացյալ Նահանգներում: Դրա համար անհրաժեշտ կլինի հայտնաբերել Փենսիլվանիայից կնոջ վարակման բոլոր հնարավոր ուղիները: Առայժմ հայտնի է միայն այն, որ նա երկիրը չի լքել վերջին հինգ ամսվա ընթացքում:  

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ղեկավարը նաեւ գիտնականներին կոչ է արել շտապ նոր հակաբիոտիկներ ստեղծել, որոնք կկարողանան հաղթել «սուպերմանրէին»: «Մեզ անհրաժեշտ է համակողմանի աշխատանք կատարել հակաբիոտիկների պաշտպանության ուղղությամբ, որպեսզի մենք եւ մեր երեխաները կարողանանք ընդունել դրանք: Մեզ անհրաժեշտ է նոր դեղամիջոցներ ստեղծել », - ասել է նա:

Նշենք, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հակաբիոտիկներ կիրառել միայն բժշկի նշանակմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել