• Latest news

«Էրեբունի» ԲԿ–ի բժիշկները փրկել են գլխուղեղի կաթվածով հղիի կյանքը

29 մայիսի, 2016  18:22

Հայաստանում առաջին անգամ կատարվել է հղի կնոջ գլխուղեղի բաց վիրահատություն` տրեպանացիա: Դրան հաջորդել է կեսարյան հատումը: 19-ամյա կինը արու զավակ է ունեցել:  Երկու վիրահատություններն էլ, չնայած մեծ ռիսկին, ավարտվել են հաջողությամբ:

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է «Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը, 19-ամյա  հղիի մոտ բժիշկներն ախտորոշել են մալֆորմացիա: Սա գլխուղեղի անոթների անեւրիզմա է, ինչն էլ 25 շաբաթական հղիության ընթացքում առաջացրել էր հեմոռագիկ ինսուլտ: Նրան հիվանդանոց էին տեղափոխել կոմային վիճակում:

Բժիշկները հենց այդ ժամանակ էլ կատարել են Հայաստանում դեռեւս աննախադեպ վիրահատություն` ռիսկի գնալով` թեեւ հաջողության շանսերը մեծ չէին, հակառակ դեպքում թե մոր, թե երեխայի կյանքը փրկել հնարավոր չէր լինի: 

Բացվել է գլխուղեղը, հեռացվել հեմատոման: Նախապես հրավիրված նյարդավիրաբույժների կոնսիլիումին մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը: Իսկ արդեն վիրահատությունն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավար Մամիկոն Եղունյանը եւ «Էրեբունի» ԲԿ  նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահրամ Համբարձումյանը:

Հղիի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ էր պահպանել ու հսկել հղիությունը:  Մեկ ամիս հոսպիտալացումից ու լուրջ հսկողությունից հետո հղին դուրս է գրվել` 28 շաբաթական ժամանակահատվածում: Պետք էր պտուղը հասցնել կենսունակ ժամանակահատվածի եւ կատարել հաջորդ վիրահատությունը: Այս անգամ արդեն` կեսարյան հատում:

Կար կրկնակի անեսթեզիայից առաջացող բարդությունների ռիսկ` հաշվի առնելով վիրահատությունների միջեւ ընկած կարճ ժամանակահատվածն ու  հիվանդի խնդիրները: Սակայն այս թիմի աշխատանքը եւս հաջողությամբ է ավարտվել: Հղիության 34–րդ շաբաթում նրան նորից հոսպիտալացրել են եւ կեսարյան հատում կատարել: Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը եւ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար  Էդիտա Ղարիբյանը։ Եվ մայրը եւ երեխան լավ են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է