• Latest news

Սթրեսն իրոք վնասում է ուղեղը. գիտնականներ

31 մայիսի, 2016  22:01

Խրոնիկական սթրեսն իրոք հանգեցնում է ուղեղում նյարդային բջիջների կառուցվածքի փոփոխության եւ վնասման, հատկապես` նշաձեւ մարմնում, որը հույզերի եւ արտաքին սպառնալիքների փնտրտուքի կենտրոնն է, ասված է  Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում:

«Նախկինում մենք արդեն ակնարկների էինք հանդիպել, որ նշաձեւ մարմինը սթրեսին բարդ եղանակով է արձագանքում: Ուսումնասիրելով նրա երեք շրջանի կառուցվածքը` մենք հայտնաբերել ենք, որ նրա միջին մասում նեյրոնները կրճատվում են խրոնիկական սթրեսի առաջացման դեպքում: Մյուս կողմից, մկների վրա մեր փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ էֆեկտը կարելի է ճնշել` օգտագործելով արագ ազդող հակադեպրեսանտներ », — հայտնել է Կարլա Նասկան (Carla Nasca) Ռոքֆելլերների համալսարանից (ԱՄՆ):

Նասկան ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` հետեւելով մի քանի տասնյակ լաբորատոր մկների պահվածքին եւ ուղեղի աշխատանքին, որոնց նրանք երեք շաբաթվա ընթացքում մի քանի ժամով տեղավորում էին  հատուկ «կտտանքի խցիկներում», որտեղ կրծողը չէր կարող շարժվել եւ որտեղ օդի մուտքը նվազագույն էր:  

Նման «բանտարկությունները» կրծողների մոտ սթրեսի են հանգեցնում, ինչը դրսեւորվում է նրան ասոցիալության ավելացմամբ, նախաձեռնողականության եւ նոր զգացողությունների փնտրտուքի կորստով, ինչպես նաեւ մի շարք այլ հետեւանքներով:  Պարզվել է, որ այդ ամենը նյարդային վերջույթների մակերեսի եւ երկարության կրճատման հետեւանքն է նշաձեւ մարմնի միջին մասում:   

Նյարդային բջիջների միջեւ վերջույթների քանակության կրճատման հակումը գիտնականների խոսքով հանգեցնում է նրան, որ նշաձեւ մարմինը կորցնում է նոր իրավիճակներին հարմարվելու կարողությունը եւ  «անշարժանում» է այն դեպրեսիվ վիճակում, որում նա հայտնվել է խրոնիկական սթրեսի ազդեցության հետեւանքով:  

Նասկան եւ իր գործընկերները հետագա փորձարկումների ընթացքում պարզել են, որ նման փոփոխություններն անշրջելի չեն. գիտնականները կարողացել են կրծողների մոտ կանգնեցնել դրանց դրսեւորումները ացետիլ-լեւոկարնիտինի` փորձարարական հակադեպրեսանտի օգնությամբ, որը դեռեւս բժշկական պրակտիկայի մեջ չի մտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել