• Latest news

250 տարում առաջին անգամ Եվրոպայում տղամարդկանց թիվը գերազանցել է կանանցը

31 մայիսի, 2016  20:30

1749 թվականի մարդահամարից ի վեր դիտարկումների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում տղամարդկանց քանակն ավելի մեծ է, քան կանանցը: Համանման գործընթացներ են տեղի ունենում Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Սա արեւմտյան երկրների համար բացառիկ երեւույթ է, որտեղ կանացի բնակչությունը միշտ գերազանցել է տղամարդկանց թիվը: Ժողովրդագրական նոր միտման պատճառների եւ հետեւանքների մասին հայտնում է Phys.org-ը:

Առաջին անգամ պատմական տեղաշարժ է արձանագրվել  2015-ի մարտին. Շվեդիայում տղամարդիկ 277-ով ավելի են եղել: Մեկ տարվա ընթացքում այդ տարբերությունն աճել է մինչեւ 12 հազար մարդ: Չնայած տասը միլիոնանոց բնակչության համար սա այնքան էլ մեծ թիվ չէ, ապագայում այդ տարբերությունը կաճի, պնդում են գիտնականները: 

Չնայած Եվրոպայում ծնված 105 տղային միջինը 100 աղջիկ է բաժին ընկնում, կյանքի ավելի մեծ տեւողության շնորհիվ կանանց թիվն ավելի մեծ է լինում, քան տղամարդկանցը: Բայց վերջերս այդ միտումը սկսվել է փոխվել. Նորվեգիայում տղամարդիկ դեռեւս   2011-ին են առաջ անցել, Դանիայում եւ Շվեյցարիայում երկու սեռի թվաքանակը հավասարվել է: Գերմանիայում, որտեղ երկու համաշխարհային պատերազմի պատճառով տղամարդկանց մեծ պակաս կար, սեռերի հարաբերակցությունը  փոխվել է.  1960-ին  100 կնոջը 87 տղամարդ էր բաժին ընկնում,  2015-ին` 96 տղամարդ: Մինչեւ  2050 թվականը նույն պատկերն են ակնկալում տեսնել Մեծ Բրիտանիայում: 

Տվյալ երեւույթը բացատրում են երկու պատճառով. տղամարդկանց կյանքի տեւողության աճով (առողջապահության եւ աշխատանքի պահպանության ոլորտում առաջընթացի շնորհիվ) եւ արական սեռի տասնյակ հազարավոր փախստականների  ժամանմամբ Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից: Միայն Շվեդիայում   2015-2016-ին ապաստան է ստացել 35 հազար անչափահաս, որոնք երկիր էին եկել առանց ծնողների: 

Ժողովրդագիրները հնարավոր են համարում այն, որ տղամարդկանց ավելցուկը կանանց ավելի մեծ հնարավորություն կտա թելադրելու իրենց պայմանները: Միաժամանակ կարող է աճել սեռական բռնությունն այն տղամարդկանց կողմից, որոնք չեն կարողանա իրենց համար զուգընկեր գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել