• Latest news

Շատ հայեր գաղափար չունեն առողջ սննդի մասին. մասնագետ

2 հունիսի, 2016  19:50

Սոցիալական խնդիրները Հայաստանի շատ բնակիչների թույլ չեն տալիս գնել եւ օգտագործել առողջության համար օգտակար մթերքներ, որոնք վիտամիններ եւ  սննդանյութեր են պարունակում: Սակայն դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ հայերին ճիշտ սնվել խանգարում է ոչ միայն փողի բացակայությունը, այլեւ առողջ սննդի մասին գիտելիքների բացակայությունը. շատերն ուղղակի չգիտեն, թե ինչն արժե ուտել, ինչը` ոչ: 

Հայկական շատ ընտանիքների սննդակարգը սովորաբար կազմված է սպիտակ հացից, մակարոնեղենից եւ քաղցրեղենից: Այդ բոլոր մթերքները էժան արժեն եւ արագ են հագեցնում, սակայն խնդիրն այն է, որ դրանցում գործնականում օգտակար ոչինչ չկա:  Դիետոլոգը նշել է, որ այդ գումարով մարդիկ կարող էին ավելի օգտակար մթերքներ գնել, սակայն նրանց տեղեկացվածությունն ու գիտելիքներն այդ մասին սովորաբար չեն հերիքում:  

Իմիջիայլոց, մարդկանց «սննդային անգրագիտությունը» վնասում է ոչ միայն իրենց, այլեւ նրանց երեխաներին. ծնողները, որոնք չգիտեն, թե ինչպես պետք է սնվեն երեխաները, սխալ են կազմակերպում նրանց սննդակարգը, ինչի արդյունքում երեխաները չեն ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը եւ նրանց աճը դանդաղում է:   Սխալ սննդի հետ է կապված նաեւ ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ երեխաների թվի աճը:  

Այն ծնողները, որոնք գիտելիքներ չունեն ճիշտ սննդի մասին, չեն բողոքում` տեսնելով, որ դպրոցական ճաշարաններում երեխաների սննդի համար վտանգավոր մթերքներ են վաճառվում, ինչպիսիք են, օրինակ, բուլկիները, թխվածքները, խմորի մեջ նրբերշիկները եւ գազավորված ըմպելիքները:  Ավելին, ծնողները հաճախ իրենք են իրենց երեխաների համար գնում այդ բոլոր մթերքները` չհասկանալով դրանց վտանգավորությունը: Փողոցում այսօր կարելի է փոքր երեխաների հետ շատ զույգեր տեսնել, որոնք գազավորված ըմպելիքներ են խմում, որոնցից ոչ մի օգուտ չկա, միայն վնաս է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է