• Latest news

Ֆինն օրթոպեդ-վիրաբույժը խորհրդատվություններ եւ վիրահատություններ կիրականացնի «Նաիրի» ԲԿ-ում

18 հունիսի, 2016  17:07

Երեք ամիս ամեն օր` երեք-չորս վիրահատություն. նման նախապատրաստություն  է անցել բժիշկ-օրթոպեդ Հրաչյա Հարությունյանը ֆիննական Տամպերե համալսարանի Կոկսա կլինիկայում, Երեւանում Նաիրի-Կոկսա հայ-ֆիննական համատեղ կենտրոնի բացումից առաջ: Բժիշկն  այդ կլինիկայի կողմից ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս  Հայաստանում վիրահատությունները կատարել իրենց  անունից, իրենց մեթոդներով: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը կիսվել է ֆիննական հիվանդանոցի իր տպավորություններով. Կոկսայում ամեն ինչ րոպե առ րոպե հաշվարկած էր, եւ յուրաքանչյուրը` վիրաբույժ, անեսթեզիոլոգ, բուժքույր, սանիտար, հստակ գիտեր, թե ինչ եւ երբ պետք է անի: Դրա շնորհիվ կլինիկայում, որտեղ ընդամենը հինգ վիրահատարան կա, օրական 25 վիրահատություն են կատարում: Այժմ Հրաչյան գործընկերների հետ այդ փորձը ներդնում է Հայաստանում եւ դրանում նրան օգնում են պարբերաբար Հայաստան այցելող ֆինն մասնագետները: 

«Այսօր Նաիրի–Կոկսա կլինիկայի  հիմնադրումը  մեծ առաջընթաց է Հայաստանի բժշկության համար: Ֆիննական կլինիկայի չափորոշիչներին համապատասխան մենք նոր տեխնոլոգիա ենք ներդրել, նոր մեթոդներ, մեզ մոտ հատուկ համակարգչային ծրագիր  է տեղադրված, որը վիրահատությունից  առաջ ամբողջությամբ մոդելավորում է տեղադրվող հոդը:  Դա միակ նման ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Մեր էնդոպրոթեզները  Zimmer ընկերությանն են` վերջին սերնդի, դրանք մատակարարվում են անմիջապես Շվեյցարիայից», - պատմել է նա: Հրաչյա Հարությունյանը պարզաբանել է, որ Նաիրի-Կոկսայում կոնքազդրային հոդի համար տրաբեկուլյար մետաղից  իմպլանտներ են կիրառվում, որոնց կյանքի տեւողությունը 20-ից  30 տարի է, մինչդեռ սովորական պրոթեզներինը՝ 10-15: Իդեալական ստերիլ միջավայրի ապահովման համար վիրահատության ողջ ընթացքում բուժանձնակազմն աշխատում է հատուկ սաղավարտով:

Հաշվի առնելով իմպլանտների որակը եւ դրանց կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ էնդոպրոթեզավորման տեխնիկան, երբ ճշգրիտ հաշվարկվում են բոլոր անկյուններն ու չափերը, վիրահատության գինն արդարացված է: Մանավանդ որ նման որակի վիրահատության համար մարդիկ  Եվրոպա են մեկնում, իսկ այնտեղ արդեն այն շատ ավելի թանկ է, քան Նաիրի-Կոկսայում: Ավելին, Նաիրի-Կոկսա մշտապես գալիս են ֆինն մասնագետներ եւ եթե մեր հիվանդները ցանկանում են  արտասահմանցի մասնագետի մոտ բուժվել, կարող են հենց ֆինն մասնագետների ընդունելության համար հերթագրվել: 

Մասնավորապես, «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկայում հունիսի 23-30-ը Ֆինլանդիայի «Կոկսա» կլինիկայի գլխավոր խորհրդատու, օրթոպեդ-վիրաբույժ Թոնիս Լոնթը կիրականացնի խորհրդատվություններ  եւ վիրահատություններ: Առաջատար մասնագետը կկատարի ծնկան եւ կոնքազդրային հոդերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային, այսպես կոչված` ռեւիզիոն  փոխպատվաստումներ:

Բժշկի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն համապատասխան հետազոտություններն անցնելու համար:

Մանրամասների եւ գրանցման համար զանգահարել 091 22 99 77 հեռախոսահամարով:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել