• Latest news

Երեւանում բացվել է «Հելիոս Պոդոլոգիա» նոր բժշկական կենտրոնը (ֆոտո)

18 հունիսի, 2016  20:48

Ոտնաթաթի եւ եղունգների հիվանդությունների բուժման ոլորտում մասնագիտացած «Հելիոս Պոդոլոգիա» նոր բժշկական կենտրոնում հայկական սիրտն ու հոգին կհամատեղվեն միջազգային որակի հետ: Նման խոստում է տվել կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանը նոր կենտրոնի հանդիսավոր բացման ժամանակ:

«Մեր նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք որակապես չեն զիջի միջազգայիններին եւ անգամ կգերազանցեն դրանց: Մեզ մոտ հայկական հոգին եւ սիրտը համատեղվում են միջազգային որակի հետ»,- ասել է կենտրոնի հիմնադիրը:

2007-ին Հելեն Ազարյանը, ով 2013-ին ճանաչվել էր տարվա լավագույն կին գործարար, Երեւանում բացել էր «Հելիոս» բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը, որն հաջորդ տարի կնշի իր 10-ամյակը, եւ որտեղ գործում են տարբեր բժշկական ծառայություններ՝ էսթետիկ բժշկությունից մինչեւ վերարտադրողական բժշկություն: Իսկ նոր կենտրոնը մասնագիտացած է ոտքերի առողջության վրա եւ զբաղվում է ոտնաթաթի եւ եղունգների հիվանդությունների բուժմամբ:

«Հայերին պինդ ոտքեր են պետք, որպեսզի ամուր կանգնենք մեր հողի վրա», - ասում  է կենտրոնի հիմնադիրը:

Պոդոլոգիա. Ի՞նչ հիվանդություններ է այն ներառում

Պոդոլոգ Ռուզաննա Սարգսյանը, որը կենտրոնի ավագ մասնագետն է, լրագրողներին պատմեց, որ պոդոլոգիան բժշկության բաժին է, որը զբաղվում է ոտնաթաթի ու սրունքի հիվանդությունների բուժմամբ: Այսպես՝ նոր կենտրոնում հնարավոր կլինի բուժել ոտքերի եւ ձեռքերի եղունգների հիվանդությունները (օրինակ՝ սնկային հիվանդություններ, ներաճած եղունգներ), մաշկային հիվանդություններ (ճաքեր, կոշտուկներ, գորտնուկներ), ինչպես նաեւ ոտքերի դեֆորմացիայի որոշ տեսակներ, օրինակ, ոտնաթաթի բութ մատի վալգուսային դեֆորմացիան, ժողովրդական լեզվով՝ «կոճ»: Հատուկ մերսման միջոցով կարելի է կանխել կամ կանգնեցնել նոր-նոր ի հայտ եկող «կոճի» աճը:

Կենտրոնն առաջարկում է նաեւ էսթետիկ ծառայություններ, ինչպես օրինակ՝ մանիկյուր եւ պեդիկյուր: Բոլոր այդ ծառայությունները մատուցվում են ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց:

Մանրէազերծումը համար մեկ առաջնայնությունն է

Հիվանդանոցում կամ գեղեցկության սրահում ինչ-որ ինֆեկցիայով վարակվելու վախը հետապնդում է բոլորին, ովքեր գոնե ինչ-որ գիտելիքներ ունեն ինֆեկցիոն հիվանդությունների եւ դրանց տարածման ուղիների մասին: Եվ այդ վախը շատ հիմնավոր է, չէ՞ որ սխալ մանրէազերծված բժշկական եւ կոսմետիկ գործիքներով իրոք հնարավոր է վարակվել մի շարք վտանգավոր հիվանդություններով:

Հելեն Ազարյանի խոսքով՝ նոր կենտրոնում մեծ ուշադրություն են դարձնում մարէազերծմանը. Գործիքները, որոնք օգտագործվում են  ցանկացած, այդ թվում՝ կոսմետիկ պրոցեդուրաների համար, ստերիլիզացվում են այնպես, ինչպես վիրաբուժական գործիքները։ Որոշ դեպքերում միանգամյա գործիքներ են օգտագործում, հետո դրանք նվիրում են հաճախորդին:

Մանրէազերծման համար պատասխանատու բուժքույր Թամարա Նալբանդյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ օգտագործած գործիքները 15 րոպե պահում են Hexanios G+R նյութ պարունակող հատուկ սարքի մեջ: Դրանից հետո դրանք լվանում են հոսող ջրով եւ չորացնում են ավտոկլավով: Արդեն չոր գործիքները փաթեթավորում են հատուկ տոպրակների մեջ եւ դնում ավտոկլավի մեջ, որի մեջ մանրէազերծում են 134 աստիճան Ցելիսուս ջերմաստիճանիում: Մանրէազերծումից հետո փաթեթի վրա նիշը փոխում է գույնը՝ վարդագույնից դառնալով դարչնագույն: Գործիքը համարվում է ստերիլ 3 օր, որից հետո, եթե անգամ այն չի օգտագործվում, նորից են մանրէազերծում:

Հայաստան-Սփյուռք համագործակցություն

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ «Հելիոս» կլինիկան, ինչպես եւ «Հեիլոս Պոդոլոգիա» մասնաճյուղը, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ համագործակցության լավ օրինակ է, քանի որ կլինիկայի հիմնադիրը քուվեյթահայ է, որը որոշել է Հայաստանում բիզնես հիմնել: Նախարարի խոսքով՝ կլինիկան նոր աշխատատեղեր է ստեղծում հայ մասնագետների համար եւ նրանց հնարավորություն է տալիս վերապատրաստվելով՝ Հայաստանում ծառայություններ մատուցել, որոնք ոչնչով չեն զիջում արեւմտյան երկրներում մատուցվող ծառայություններին: Հրանուշ Հակոբյանը կենտրոնի բացմանը նաեւ նշեց, որ հույս ունի՝ Հայաստանի մյուս քաղաքներում, մասնավորապես Գյումրիում, կբացվեն «Հելիոսի» մասնաճյուղեր:

Իսկ պե՞տք է այն Հայաստանին

Պե՞տք է արյդոք Հայաստանին ոտնաթաթի հիվանդությունների մասնագիտացված կլինիկա: Պատասխանելով այդ հարցին՝ մաշկա-վեներոլոգ պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը նշեց, որ շատ կլինիկաներում վերջին շրջանում հիվանդների թիվը պակասել է, սակայն «Հելիոսի»  մասին չի կարելի ասել նույն բանը: Եթե կա հիվանդների հոսք, նշանակում է, որ կա անհրաժեշտությունն այն ծառայությունների, որոնք մատուցում է կլինիկան, վստահություն է հայտնել մասնագետը:

Ոտնաթաթի խնդիրներն այսօր արդիական են շատ ու շատ հայերի համար, իսկ նոր կլինիկան, Դանիելյանի խոսքով, նրանց հնարավորություն կտա բուժել այդ խնդիրները, առանց արտասահման մեկնելու, քանի որ Երեւանում նրանց համար հասանելի կլինեն բոլոր տեխնոլոգիաները, որոնք կան աշխարհի առաջատար կլինիկաներում:

«ԽՍՀՄ օրոք մարդիկ հաճախ էին ստիպված լինում մեկնել Մոսկվա բուժման, բայց այսօր մեր կլինիկաները չեն զիջում ռուսականներին: Բացի այդ, չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, բայց հայ մասնագետներն ավելի բարեխիղճ են եւ հոգատար», - ասել է պրոֆեսորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է