• Latest news

Բեղմնավորման համար համապատասխան օրերը որոշող հավելվածները սովորաբար ստում են. Գիտնականներ

20 հունիսի, 2016  11:59

Այն զույգերին, որոնք ուզում են երեխա ունենալ, գիտնականները խորհուրդ չեն տալիս օգտվել՝ բեղմնավորման համար համապատասխան օրերը որոշող բջջային հավելվածներից: Բանն այն է, որ հիմնականում այդ հավելվածները ստում են, դրա համար էլ դրանց տեղեկություններին վստահել չի կարելի, հավաստիացնում են գիտնականները:

Գիտնականները որոշել են պարզել, թե որքանով են ճշգրիտ նման հավելվածների արդյունքները: Դրա համար նրանք փորձարկել են 20 կայքեր ու 33 հավելված: Նրանք կայքերին ու հավելվածներին առաջարկել են որոշել ձվազատման օրը ու բեղմնավորման համար առավելագույնս հարմար ժամանակաշրջանը, մուտքագրելով տեղեկություններ մի կնոջ մասին, որի դաշտանային ցիկլը 28 օր է տեւում, իսկ վերջին դաշտանն էլ հունվարի 1-ին է սկսվել:

Սովորաբար ( բայց ոչ միշտ) նման ցիկլի դեպքում ձվազատումը կատարվում է 15-րդ օրը, իսկ հղիանալու հավանականությունը ամեմամեծն է 10-15-րդ օրերին: Ձվազատման օրը ճշգրիտ հաշվարկել են կայքերի 80 ու հավելվածների 87 տոկոսը, բայց միայն մեկ կայքի հաշվիչ եւ երեք հավելված են կարողացել ճիշտ որոշել բեղմնավորման համար ամենահարմար ժամանակաշրջանը:

Բացի դրանից ոչ բոլոր կանանց մոտ է ձվազատումը կատարվում նշված օրը՝ ոմանց մոտ այն շատ ավելի շուտ է լինում, մյուսների մոտ՝ ավելի ուշ, ու ոչ մի հավելված չի կարող կանխատեսել տվյալ կնոջ օրգանիզմի յուրահատկությունները ու ճիշտ կռահել բեղմնավորման համար համապատասխան օրերը:

Այս ամենը վկայում է այն մասին, որ նման հաշվիչներին կուրորեն հավատալ պետք չէ, իսկ ձվազատման պահը ավելի ճիշտ որոշելու համար գիտնականները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ ու օգտվել ավելի ավանդական մեթոդներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել