• Latest news

Ինչպիսի սնունդն է ամենից օգտակար աղիների համար

20 հունիսի, 2016  22:42

Մեր ամենօրյա սնունդը պետք է նախ եւ առաջ ծառայի աղիների միկրոֆլորայի հաշվեկշռի ապահովմանը, պնդում են Ջորջիայի բժշկական համալսարանի մասնագետները: Աղիների միկրոֆլորան, նրանց խոսքով, որոշակի ազդեցություն է գործում մարդու առողջության եւ քաշի վրա: 

Տարբեր քաշ ունեցող մկանների վրա փորձարկումները շատ հետաքրքիր արդյունքներ են տվել. երբ գիտնականները գեր մկան աղիներից վերցված բակտերիաները փոխադրել են նիհար մկան օրգանիզմ, վերջինս քաշ է կուտակել առանց փոփոխելու սննդակարգը: Այդպիսով գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ աղիների առողջ միկրոֆլորան է պատասխանատու նորմալ քաշի համար: 

Նրանք նաեւ պարզել են, թե ինչպիսին պետք է լինի աղիների նորմալ միկրոֆլորայի համար անհրաժեշտ սնունդը: 

«Սննդի կալորիականության 30 տոկոսը պետք է ապահովեն ճարպերը, ընդ որում, դրանց միայն 10 տոկոսը պետք է չհագեցած լինի: Մրգերը եւ բանջարեղենը, ինչպես նաեւ բուսական այլ բջջանյութորը պետք է կազմեն ամենօրյա սննդի 25-30 տոկոսը, ճաշացանկի մեջ պետք է նաեւ կաթնամթերք մտնի, սպիտակուց  (մսից), բակլայաբույսեր եւ ընկույզ, - այդպիսին են գիտաշխատողների հաշվարկները:

Գիտնականների խոսքով, աղիներում բակտերիաների 800 տարատեսակ կա եւ ավելի քան 7000 տարբեր շտամներ: Աղիների միկրոֆլորայի հաշվեկշիռը պահպանելու համար կարեւոր է առանց սննդային հավելումների սնունդ օգտագործել, այսինքն` բնական ծագմամբ, կարծում են բժիշկները: Միաժամանակ, մթերքները պետք է հագեցած լինեն բջջանյութով, սպիտակուցով եւ քիչ ճարպ պարունակեն: 

Իսկ սննդային եւ վիտամինային հավելումներից, գիտնականների կարծիքով, օրգանիզմի համար ոչ մի օգուտ չկա եւ չի կարող լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել