• Latest news

Այսօր նշվում է թմրանյութերի չարաշահման եւ դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի օրը

26 հունիսի, 2016  11:35

Ամեն տարի հունիսի 26-ին աշխարհում նշվում է Թմրանյութերի չարաշահման եւ դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 1987-ի դեկտեմբերի 7-ին (ՄԱԿ-ի թիվ 42/112 բանաձեւ):

Թմրանյութերի տարածման դեմ պայքարի եւ դրանց անօրինական շրջանառության վերահսկողության պատմությունն արդեն ավելի քան 100 տարեկան է. դեռեւս 1909 թվականի փետրվարին Շանհայի օպիումային հանձնաժողովի մասնակից 13 երկիր փորձում էին թմրանյութերի ներկրումը սահմանափակելու ուղիներ գտնել: Եվ այսօր, ավելի քան մեկ դար անց, աշխարհը դեռեւս հեռու է տվյալ հարցի լուծումից, իսկ թմրամոլությունը դարձել է ամբողջ համաշխարհային հանրության լրջագույն խնդիրներից մեկը: 

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը խոստովանում է, որ չնայած միջազգային հանրության բոլոր ջանքերին, թմրանյութերի խնդիրն առաջվա նման լուրջ սպառնալիք է ներկայացնում բնակչության առողջության եւ մարդկանց անվտանգության եւ բարեկեցության համար: Ավելին, թմրանյութերը ազգային անվտանգության եւ պետության ինքնիշխանության լուրջ խնդիրներ են ստեղծում եւ վնաս են հասցնում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կայունությանը եւ կայուն զարգացմանը:  

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 1-ի տվյալներով, Երեւանում թմրանյութեր օգտագործող գրանցված մարդկանց թիվը 3007 է: Ամբողջ Հայաստանում թմրանյութ օգտագործող 5357 մարդ է գրանցված: 

Երկրում թմրամոլների թիվը, մասնագետների խոսքով, ամեն տարի աճում է մոտ 100-150-ով: Համեմատության համար, 2014-ին Երեւանում թմրանյութ օգտագործող 2758 հիվանդ է գրանցվել, այսինքն` 249-ով պակաս, քան այսօր:

Իհարկե, կան թմրակախվածություն ունեցող մարդիկ, որոնք մասնագետների վերահսկողության տակ չեն կամ անանուն կերպով են բուժում ստանում, այդ պատճառով երկրում եւ մայրաքաղաքում թմրամոլների իրական թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնականը: 2010-ի USAID-ի հաշվարկային տվյալներով, Հայաստանում թմրանյութեր օգտագործողների թիվը մոտ   30 000 է, որոնցից 12 700-ը ներարկողական թմրանյութեր են օգտագործում եւ հասարակության համար մեծ վտանգ են ներկայացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել