• Latest news

Դոնորական արգանդով կինը երկրորդ երեխային է սպասում

21 հունիսի, 2016  15:27

Շվեդիայի բնակչուհին, որը փոխպատվաստված արգանդով առաջին հիվանդներից է, երկրորդ երեխային է սպասում: Այդ մասին հաղորդել է Մաթս Բրեննստրեմը, որը 2014-ին արգանդի փոխպատվաստման վիրահատություն է կատարել: 

Շվեդիան առաջին երկիրն է դարձել, որում նման վիրահատություններ են կատարվել, հետագայում այդ փոխպատվաստումները թույլատրվել են Մեծ Բրւտանիայում եւ ԱՄՆ-ում: Նախատեսված է, որ բրիտանացի հիվանդների մեծամասնությանը կփոխպատվաստեն այնպիսի դոնորներից, որոնց մոտ ուղեղի մահ է ախտորոշվել: Շվեդիայում այլ իրավիճակ է ձեւավորվել. առաջին ինը կնոջ համար, որոնք ընտրվել են վիրահատության համար, արգանդի դոնորներ են դարձել իրենց մայրերը: 

Վիրահատության ենթարկված հիվանդներին հնարավորություն է տրվում կրելու իրենց երեխաներին, ինչից հետո ենթադրվում է, որ օրգանը կհեռացվի. դա կանանց կազատի մշտապես իմունոսուպրեսանտներ ընդունելուց: 

Արգանդի փոխպատվաստումից հետո Շվեդիայում առաջին երեխան ծնվել է 2014-ի հոկտեմբերին: Մաթս Բրեննստրեմն ու իր գործընկերներն առաջին անգամ կարողացել են հաջող վիրահատություն կատարել: Մինչ այդ փորձեր էին ձեռնարկվել Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայում, բայց այդ հիվանդները չեն կարողացել երեխա կրել եւ ծննդաբերել. դեպքերից մեկում բարդություններ են ի հայտ եկել եւ ստիպված են եղել դոնորական օրգանը հեռացնել, իսկ մյուսում հղիություն տեղի է ունեցել, բայց ավարտվել է վիժմամբ: 

Անհաջող է ավարտվել նաեւ արգանդի առաջին փոխպատվաստումը, որն իրականացվել է ԱՄՆ-ում: Սնկային վարակի առաջացման հետեւանքով ստիպված են եղել դոնորական օրգանը հեռացնել ինը ժամանոց վիրահատությունից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել