• Latest news

Պետք է արդյոք հագնելուց առաջ լվանալ նոր հագուստը

22 հունիսի, 2016  18:39

Ո՞վ չի սիրում հագնել նոր, հենց նոր գնված իրեր: Սակայն չի կարելի անել դա, պնդում է Մեծ Բրիտանիայից տեքստիլի մասնագետ Լանա Հոուգը: Նրա խոսքով, ցանկացած նոր հագուստ նախ պետք է լվացքի մեքենա ուղարկվի, հակառակ դեպքում մենք մեզ ենթարկում ենք վտանգավոր քիմիկատների եւ բակտերիաների ազդեցության ռիսկին, որոնք հագուստի վրա են մնացել այլ մարդկանցից:  

Փորձագետը նշել է, որ խանութում տասնյակ, գուցեւ` հարյուրավոր մարդիկ դիպել են հագուստին, ոմանք փորձել են այն` դրա վրա իրենց մարմնի բազմաթիվ միկրոօրգանիզմներ թողնելով: Բացի այդ, ֆաբրիկայում արտադրության գործընթացում հագուստի վրա բազմաթիվ քիմիկատներ են հայտնվում, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը:  

«Արտադրության ընթացքում օգտագործվող ներկերը մաշկի համար առանձնահատուկ վտանգ են ներկայացնում, - պատմել է Լանա Հոուգը: - Ահա թե ինչու դուք պետք է հագուստը խանութից հետո անմիջապես լվացքի մեքենայի մեջ տեղադրեք: Հատկապես եթե խոսքը ներքին սպիտակեղենի եւ շապիկների մասին է: Հագուստի գունավորման համար արտադրությունում օգտագործվող շատ նյութեր կարող են չափազանց գրգռել մաշկը: Շատ սինթետիկ գործվածքներ իրենց գույները ստանում են ազոանիլինային ներկերից, որոնք ալերգիա ունեցող մարդկանց մոտ մաշկի ծանր ռեակցիա են առաջացնում»:

Հագուստ պատրաստելու ընթացքում օգտագործվում է նաեւ ֆորմալդեհիդային խեժ` անգույն գազ, որը քսում են տրիկոտաժի որոշ տարատեսակների, ինչը դրանց թույլ չի տալիս ճմրթվել եւ նվազեցնում է բորբոսի առաջացման հավանականությունը: Բայց այդ գազը կարող է նաեւ մաշկի գրգռում եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Որոշ գիտնականներ նույնիսկ ենթադրում են, որ այն մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: 

Նոր հագուստը ինչպես այդ բոլոր քիմիկատներից, այնպես էլ պոտենցիալ վտանգ ներկայացնող միկրոօրգանիզմներից մաքրելու համար անհրաժեշտ է այն լվանալ եւ հետո նոր կրել, նշել է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել