• Latest news

Գեները շարունակում են աշխատել նույնիսկ մահվանից հետո

23 հունիսի, 2016  10:46

Նրանք հետազոտել են գեների ակտիվությունը մկների ու դանիո ռերիո ձկների օրգաններում դրանց մահվանից հետո, չափել են մՌՆԿ մակարդակը, որի խտության ավելաացումը վկայում է այն մասին, որ գեները գործում են: Հեղինակները մՌՆԿ խտությունը ստուգել են միանգամից կենդանիների մահվանից հետո ու հաջորդ չորս օրերին:

Պարզվել է, որ մկների ու դանիո ռերիո ձկների ավելի քան 500 գեն շարունակել են իրենց էքսպրեսիան, չնայած կենդանիները արդեն սատկած էին: Գիտնականները նկատել են, որ մՌՆԿ խտությունը փոխվում էր ցիկլերով, այլ ոչ թե հախուռն: Որոշ գեներ, հիմնականում դա վերաբերում էր էմբրիոնալ զարգացման գեներին, որոնք ծնվելուց հետո պասիվանում են, նորից «միանում էին» մահվանից հետո: Նման ձեւով էին աշխատում նաեւ օնկոգեները:

Գիտնականները ենթադրում են, որ մարդկանց գեները մահվանից հետո իրենց նույն կերպ են դրսեւորում: Մինչ այդ արդեն պարզվել էր, որ բազմակի վնասվածքներից կամ կաթվածից մահացած մարդկանց մահվանից հետո 12 ժամվա ընթացքում նրանց այն գեները, որոնք կապակցված են սրտի կրճատման ու վեքերի ապաքինման հետ, շարունակում էին աշխատել:

Հեղինակները կարծում են, որ այն փաստը, որ գեները շարունակում են աշխատել կամ աշխուժանում են մահվանից հետո, անհրաժեշտ է հաշվի առնել օրգանների պատվաստման վիրահատությունները ծրագրելիս: Հնարավոր է այս հարցի ավելի խորը ու մանրակրկիտ ուսումնասիրությունը կօգնի կրճատել քաղցկեղի զարգացումը այն մարդկանց մոտ, որոնց օրգան են պատվաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է