• Latest news

3D տպագրությունը փրկել է էնցեֆալոցելեով հիվանդ երեխայի կյանքը

24 հունիսի, 2016  11:55

Բժիշկներից ոչ մեկը չէր հավատում, որ փոքրիկ Բենթլի Յոլդերը կարող է ողջ մնալ: Բայց 3D տպագրության գործածումով կատարված վիրահատության շնորհիվ տղան այսօր ողջ է ու իրեն բավականին լավ է զգում:

Դեռ հղիության 22-րդ շաբաթում Սիերա Յոլդերը պլանային ՈւՁՀ ժամանակ իմացել է, որ իր երեխայի մոտ հազվագյուտ գենետիկ խանգարում կա՝ էնցեֆալոցելե: Գլխուղեղի մի մասը գանգի արտաքին կողմում է: Հիվանդության ծանրությունով պայմանավորված՝ նման պաթոլոգիայի հետեւանքները կարող են շատ տարբեր լինել՝ տեսողական խնդիրներից ու էպիլեպսիայից սկսած մինչեւ մահ՝ ծնվելուց հետո: Սիերայի երեխայի համար կանխատեսումները ամենաանբարենպաստն էին, բժիկներն ասել էին, որ ամենայն հավանականությամբ տղան ծնվելուց հետո մի քանի օրից կմահանա:Իսկ եթե նույնիսկ նրան հաջողվի ողջ մնալ՝ ապա խորը հաշմանդամ կմնա ամբողջ կյանքում:

Բենթլի Յոլդերը լույս աշխարհ է եկել 2015-ի աշնանը: Ախտորոշումը հաստատվել է, բայցեւայնպես տղան ինքնուրույն շնչում էր, ակտիվ շարժում ձեռքներն ու ոտքերը: Ծնվելուց հետո չորս շաբաթ անց բժիշկները ՄՌՏ են արել ու ծնողներին ասել, որ երեխայի ուղեղը լրջորեն վնասված է ու դժվար թե նա երկար ապրի:

Երբ Բենթլին չորս ամսական է դարձել, ծնողները դիմել են Cleveland Clinic-ին, որի մասնագետները վստահեցրել են, որ երեխայի գլխուղեղը իրականում գործում է: Չնայած բժիշկների կանխատեսումներին, որոնք պնդում էին, որ նա մի քանի օրից երկար չի ապրի, տղան աճում էր ու զարգանում: Այդ ժամանակ բժիշկները առաջին անգամ խոսեցին նրա գանգի ու ուղեղի վիրահատության հնարավորության մասին, չնայած վստահ չէին, որ տղան կդիմանա վիրահատությանը:

Վիրահատության անցկացման մասին որոշում կայացնելուց առաջ Ջոն Մեարան ու Մարկ Պրոկտորը Boston Children’s Hospital–ից, որտեղ ուղարկել էին Բենթլիին ու նրա ծնողներին, 3D տպիչով վերստեղծել էին Բենթլիի գանգի մոդելը: Դա նրանց հնարավորություն էր տվել մանրակրկիտ մշակել վիրահատության ծրագիրը դրա կարեւորագույն փուլերը:

Հինգ ժամ տեւած վիրահատությունը, որի ընթացքում գլխուղեղը տեղավորել են գանգի մեջ, իսկ գանգի ավելորդ մասն էլ հեռացրել, արվել է 2016-ի մայիսի 24-ին: Հիմա երեխային դուրս են գրել հիվանդանոցից՝ նա ուտում է, ժպտում, ու իրեն պահում սովորական 7 ամսական երեխայի նման:

Բժիշկները նշում են, որ վիրահատությունն օգնել է փրկել Բենթլիի կյանքը, սակայն նրանք չգիտեն, թե ինչ կլինի տղայի հետ, երբ նա մեծանա, ու ինչ խնդիրների նա կարող է բախվել:Ամեն դեպքում վիրահատության ու 3D տպագրության շնորհիվ տղան ապրելու ու մեծանալու հնարավորություն է ստացել, իսկ մնացածը, ինչպես բժիշկներն են ասում, ժամանակը ցույց կտա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել