• Latest news

Բրիտանացի բժիշկները կոչ են անում արգելել հանրային վայրերում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը

24 հունիսի, 2016  21:12

Բրիտանացի բժիշկները կոչ են անում արգելել սրճարաններում, ռեստորաններում եւ այլ հանրային վայրերում էլեկտրոնային ծխախոտ ծխելը, որովհետեւ այդ սարքերում օգտագործվող քիմիկատները կարող են թոքերի վնասվածքներ, սրտի հետ կապված խնդիրներ եւ քաղցկեղ առաջացնել ոչ միայն հենց ծխողի, այլեւ նրան շրջապատող մարդկանց մոտ, որոնք իրենց կամքից անկախ պասիվ ծխող են դառնում: 

Բրիտանական բժշկական ասոցիացիան Բելֆաստում տեղի ունեցած իր ամենամյա հանդիպմանը քննարկել է էլեկտրոնային ծխախոտի վտանգը եւ պասիվ ծխելու ռիսկերը, հատկապես երեխաների եւ հղի կանանց համար: Ամեն տարի գիտնականները ավելի եւ ավելի շատ ապացույցներ են հայտնաբերում այն բանի, որ էլեկտրոնային ծխախոտում օգտագործվող եւ ծխելու ընթացքում մթնոլորտ արտազատվող քիմիական նյութերը երկարաժամկետ վնասվածք են հասցնում թոքերին եւ սրտին, բարձրացնում են մեռած երեխա ծնելու եւ քաղցկեղի շատ տեսակների զարգացման ռիսկը:  

Այդ ամենը հաշվի առնելով` Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամները քվեարկել են էլեկտրոնային ծխախոտը հանրային փակ վայրերում արգելելու օգտին, ներառյալ փաբերը, ռեստորանները, համերգասրահները եւ օդանավակայանները: Եթե նման արգելք մտցվի, դա էլեկտրոնային ծխախոտը իրավունքների առունով կհավասարեցնի սովորական ծխախոտին: 

Սակայն այլ մասնագետներ կարծում են, որ նման սահմանափակումները կխանգարեն էլեկտրոնային ծխախոտն օգտագործել սովորական ծխախոտի դեմ պայքարում, որը շատերի կարծիքով ամեն դեպքում ավելի վնասակար է, քան էլեկտրոնայինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է