• Latest news

Ինչ հիվանդություններ կարող է կանխարգելել բրոկկոլին

25 հունիսի, 2016  15:59

Բրոկկոլիի կանոնավոր օգտագործումը նկատելիորեն նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը: Ֆլավոնոիդները, որոնք պարունակվում են այդ գերմթերքում, օրգանիզմին օգնում են պայքարել այդ բոլոր հիվանդությունների դեմ, պնդում են   University of Illinois-ի գիտնականները:

Նրանց խոսքով, բավարար է երեք օրը մեկ բրոկկոլի ուտելը, որպեսզի իմունային համակարգը նկատելիորեն ամրապնդվի եւ ավելի հեշտորեն հաղթահարի օրգանիզմում բորբոքային գործընթացները: Բժիշկ Ջեք Ջուվիկը վերոհիշյալ համալսարանից նշել է, որ բրոկկոլիում առկա ֆենոլային միացությունները հակաօքսիդանտային ազդեցություն են ունենում օրգանիզմի բորբոքային գործընթացների վրա: Բորբոքային գործընթացները սովորաբար օրգանիզմի պատասխան ազդեցությունն են լինում հիվանդությանը կամ վնասվածքին, սակայն բորբոքումները նաեւ մի շարք դեգեներատիվ հիվանդություների են հանգեցնում: 

Գիտնականի խոսքով, մարդիկ, որոնց սննդակարգը մեծ քանակությամբ ֆենոլային միացություններ եւ հակաօքսիդանտներ է ներառում, պակաս ենթակա են այդ բոլոր հիվանդություններին: Հետաքրքիր է, որ մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ արտադրել այդ միացությունները, այդ պատճառով մարդը դրանք կարող է ստանալ միայն սննդից: 

Մասնագետը նշել է, որ ֆենոլային միացությունները համ չունեն եւ կայուն են, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ ջերմային մշակումից հետո բրոկկոլին չի կորցնում իր օգտակար հատկանիշները: 

Երբ մարդը բրոկկոլի եւ նույն նյութերը պարունակող այլ մթերքներ է ուտում, դրանք նյութափոխանակության գործընթացում հավաքվում են լյարդում, ինչից հետո տարածվում են ամբողջ արյունատար համակարգով` հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ պայքարելով բորբոքային գործընթացների դեմ: 

Ժամանակի հետ դրանք իհարկե դուրս են բերվում օրգանիզմից, այդ պատճառով խորհուրդ է տրվում բրոկկոլի ուտել 3-4  օրը մեկ, ոչ պակաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել