• Latest news

Հնարավոր է արդյոք կանխարգելել անսպասելի սրտային մահը

27 հունիսի, 2016  17:48

Սրտային անսպասելի մահը հանկարծակի մահն է սրտի կանգի հետեւանքով, որը երբեմն տեղի է ունենում 30-40 տարեկան մարդկանց մոտ: Ի տարբերություն տարեց մարդկանց, որոնք սովորաբար   կրծքավանդակում ցավ են զգում եւ սրտի հետ կապված այլ խնդիրներ, այս հիվանդությունը խլում է, թվում է, թե լիովին առողջ մարդկանց կյանքեր:  

University of Sydney-ի գիտնականները (Ավստրալիա) հետազոտություն են կատարել, որի ընթացքում ուսումնասիրել են անսպասելի սրտային մահվան մոտ 500 դեպք, որոնք տեղի են ունեցել 2010-ից 2012 թվականների ժամանակահատվածում: Պարզվել է, որ դրանց մեծամասնությունը կապված է սրտային անբավարարության, ժառանգական կարդիոմիոպաթիայի, միոկարդիտի եւ աորտայի շերտատվող անեւրիզմի հետ:  

Վերոհիշյալ համալսարանից Քրիս Սեմսարյանը եւ իր գործընկերները պարզել են, որ ամենից հաճախ սրտային անսպասելի մահը վրա է հասնում քնի կամ հանգստի ժամանակ: Սրտային անսպասելի մահվան շատ դեպքեր են գրանցվել 31-ից 35 տարեկան մարդկանց մոտ, իսկ 16-20 տարեկան մարդկանց մոտ գրանցվել է դեպքերի առավելագույն քանակությունը, որոնց պատճառները պարզ չեն:  

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ հիվանդների գրեթե մեկ երրորդի մոտ, որոնց մոտ բացակայել են սրտային անսպասելի մահ առաջացնելու կարողություն ունեցող խախտումները,  գենոմում այդ հիվանդության հետ կապված մուտացիաներ են հայտնաբերվել: Այդ մուտացիաների մեծ մասը ժառանգաբար է փոխանցվել, դա նշանակում է, որ դրանց ներկայությունը հնարավոր է հայտնաբերել գենետիկական սքրինինգի օգնությամբ: Դա իր հերթին նշանակում է, որ գենետիկական սքրինինգը կարող է օգնել կանխարգելելու անսպասելի սրտային մահը: 

Գիտնականները նշել են, որ գենետիկական սքրինինգի արդյունքների հիման վրա բժիշկները կարողացել են առանձնացնել այն մարդկանց, որոնք անսպասելի սրտային մահվան ռիսկի խմբում են եւ ավելի ուշադիր վերաբերվել նրան` անելով ամեն հնարավորը խնդիրների եւ մահվան կանխարգելման համար: Օրինակ, հնարավոր է նրանց նախապես թերապիա նշանակել կամ էլ դեֆիբրիլատորներ տեղադրել: 

Այդ մասին պատմում է New England Journal of Medicin-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել