• Latest news

Նորվեգիան Եվրոպայի ամենաառողջ երկիրն է, Թուրքիան՝ ամենաանառողջ. հետազոտություն

27 հունիսի, 2016  20:37

Նորվեգիան չկարողացավ հաջողություն գրանցել ֆուտբոլի առաջնությունում, փոխարենն այս երկիրն առաջինը կլիներ Առողջության եվրոպական առաջնությունում, եթե, իհարկե, նման առաջնություն անցկացվեր: Այս մասին են վկայում Treated.com-ի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքները:

Դրանց համաձայն, Նորվեգիան Եվրոպայի ամենաառողջ երկիրն է, իսկ ամենահիվանդը Թուրքիան է, չնայած ալկոհոլ օգտագործող մարդկանց թիվն այստեղ ամենափոքրն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում:

Մասնագետներն ուսումնասիրել են առողջապահության ոլորտում եվրոպական երկրների ծախսերը, հիվանդանոցային մահճակալների թիվը, կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ բնակչության շրջանում վնասակար սովորույթների տարածվածությունը: Տվյալները վերցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից, Առողջության ցուցանիշների չափման եւ գնահատման ինստիտուտից եւ Indexmundi-ից:

Հետազոտությունը ցույց է տվել կյանքի տեւողության եւ ալկոհոլային խմիչքների միջեւ կապը. այն երկրներում, որտեղ ավելի քիչ են խմում, ավելի երկար են ապրում: Առավել հարուստ երկրներում նույնպես, օրինակ՝ Մոնակոյում, Շվեյցարիայում եւ Անդորրայում, մարդիկ ավելի երկար են ապրում:

Եվ այսպես, հետազոտության արդյունքներն այսպիսինն են.

• Նորվեգացիները Եվրոպայի առավել առողջ ժողովուրդն են,

• Իսլանդիան ծխողների ամենափոքր թվով երկիրն է,

• Շվեդիան ամենաքիչ աղտոտված օդով երկիրն է,

• Մոնակոն կյանքի ակնկալվող ամենամեծ տեւողությամբ, թերապեւտների եւ հիվանդանոցային մահճակալների ամենամեծ քանակությամբ երկիրն է, 

• Լյուքսեմբուրգը` առողջապահության վրա ամենամեծ ծախսերով երկիրն է,

• Անդորրան ճարպակալմամբ եւ ավելորդ քաշով մարդկանց ամենափոքր թվով երկիրն է,

• Թուրքիան ալկոհոլ օգտագործող մարդկանց թվով ամենափոքր երկիրն է: 

Հակաթոփն այսպիսի տեսք ունի.

• Թուրքիան ամենապակաս առողջ բնակչությամբ երկիրն է,

• Իսլանդիան ավելորդ քաշով ամենաքիչ բնակիչներ ունեցող երկիրն է,

• Անդորրան հիվանդանոցային մահճակալների ամենափոքր քանակություն ունեցող երկիրն է,

• Ալբանիան թերապեւտների ամենափոքր քանակությամբ եւ առողջության վրա ամենափոքր ծախսերով երկիրն է,

• Մալթան ճարպակալմամբ ամենափոքր քանակությամբ մարդկանց երկիրն է,

• Բոսնիան ամենաքիչ աղտոտված օդով երկիրն է,

• Ուկրաինան կյանքի ամենափոքր տեւողությամբ երկիրն է,

• Մոլդովան ամենամեծ թվով ալկոհոլ խմողների երկիրն է,

• Հունաստանը ծխողների ամենամեծ թվով երկիրն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել