• Latest news

Մրցույթ՝ կրծքով կերակրող մայրիկների համար

27 հունիսի, 2016  19:01

Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Շիրակ, Արմավիր, Արարատ, եւ Երեւանում հունիսի 27-ից սկսվում է հաղթարշավ, որին մասնակցելու հնարավորություն  են ունենալու  այն ապագա ու ներկա մայրիկներն, ովքեր կարեւորում են կրծքով կերակրումը:

Հաղթարշավին հնարավոր է միանալ՝ մասնակցելով լուսանկարչական մրցույթին՝ ուղարկելով կրծքով կերակրման թեմայով լուսանկարներ եւ դրանց կից պատմություններ այն մասին, թե ինչու են որոշել իրենց երեխաներին կերակրել կրծքով, որոնք են կրծքով կերակրման առավելությունները, ինչպիսի բերկրանք է պարգեւում այդ գործընթացը մայրիկին, ինչ դժվարությունների են բախվել, ինչպես են հաղթահարել խնդիրները: Մասնակից մայրիկներն իրենց օրինակով ապացուցելու են, եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա դա եւ՛ երեխայի, եւ՛ մոր հաղթանակն է, նրանց  առողջ ապագայի կարեւորագույն հիմքերից մեկը: Հենց այդ գաղափարից էլ բխել է հաղթարշավի կարգախոսը՝ «Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է»:

Հաղթարշավի ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները հնարավորություն են ստանալու մասնակցելու պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, որի լուսանկարները ներկայացվելու են  քվեարկության: Յուրաքանչյուր մարզից լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակները  հայտնվելու են  հաղթարշավի գլխավոր պաստառներին եւ ստանալու են արժեքավոր մրցանակներ: Հաղթարշավի ավարտին պաստառները տարբեր ձեւաչափերով հայտնվելու են մասնակից մարզերի եւ Երեւանի բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում եւ այլուր:

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել