• Latest news

Էրեբունի ԲԿ-ում ստեղծվել է քիմիաթերապիայի բաժանմունք

27 հունիսի, 2016  21:41

Էրեբունի ԲԿ-ում բոլորովին վերջերս ստեղծվել է քիմիաթերապիայի բաժանմունք, որի ղեկավարն է Հայաստանի առողջապահության նախարարության գլժավոր քիմիաթերապեւտ Հայկուհի Գեկչյան-Կժդրյանը:

Բաժանմունքում քիմիաթերապիան եւ նպատակային թերապիան իրականացվում է համապատասխան ուղեցույցների եւ ապացուցողական բժշկության (ESMO, NCCN) հիմունքներով: Ախտորոշումն իրականացվում է էնդոսկոպիկ, ճառագայթային, իմունահիստաքիմիական, գենետիկ եւ բիոպտիկ հետազոտությունների տվյալների հիման վրա: Հատկապես կարեւոր տեղ է զբաղեցնում ուղեկցող թերապեւտիկ միջոցառումներ, որոնք ուղղված են քիմիաթերապիայի հետեւանքով առաջացող բարդությունների կանխարգելմանը, նվազեցմանը եւ բուժմանը:

Քիմիաթերապիան իրականացվում է ինֆուզիոն պոմպով, որը դոզավորում է ներմուծվող դեղանյութի ինչպես քանակը այնպես էլ արագությունը: Երկարատև թերապիայի անհրաժեշտության դեպքում տեղադրվում է port-a-cath: Այն հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ եւ բաշխել ներարկվող դեղանյութը ողջ մարմնի ծավալով, առանց ծայրամասային ներերակային կրկնվող ներարկման անհրաժեշտության:

Ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների թիվը շարունակաբար աճում է: Իր հիվանդացության եւ մահացության ցուցանիշնորով այն զբաղեցնում է երկրորդ տեղը սրտանոթային հիվանդություններից հետո:

Քաղցկեղի բուժման ամենատարածված մեթոդներն են՝ վիրաբուժությունն, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան: Այսպիսի մոտեցման դեպքում միայն հնարավոր է դառնում հաղթահարել այս հիվանդությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել