• Latest news

«Վատ» խոլեստերինը երկարակեցության աղբյուր են կոչել

29 հունիսի, 2016  17:56

Լիպոպրոտեինների` այսպես կոչված «վատ խոլեստերինի» բարձր մակարդակ ունեցող մարդիկ կարող են առնվազն նույնքան երկար ապրել, որքան արյան մեջ ճարպերի ցածր մակարդակով իրենց հասակակիցները, պարզել է գիտնականների միջազգային խումբը: 

Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ «վատ խոլեստերինի» բարձր մակարդակ ունեցող մարդիկ իրականում նույնքան երկար են ապրում, որքան արյան մեջ լիպոպրոտեինների ցածր խտությամբ իրենց հասակակիցները:  Աշխատանքի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:

Դիտարկման հեղինակները վերլուծել են գոյություն ունեցող հետազոտությունները, որոնցում 60 տարեկանից սկսած ավելի քան 67 հազար մարդ է գործարկվել եւ կասկածի են առել ավելի վաղ արված եզրահանգումները, թե «վատ» խոլեստերինը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը:  

British Medical Journal-ը գրում է, որ վերլուծության ընթացքում մասնագետները ոչ միայն կապի բացակայություն են արձանագրել ճարպերի բարձր պարունակության եւ անոթների գործառույթների խանգարումներից մահվան միջեւ, այլեւ պարզել են, որ խոլեստերինը կարող է խոչընդոտել, օրինակ, Պարկինսոնի հիվանդության կամ Ալցհայմերի համախտանիշի զարգացմանը: Գիտնականները կասկածի են առել այն հիպոթեզը, որի համաձայն, խոլեստերինի բարձր մակարդակով մարդիկ սրտանոթային հիվանդություններից մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա եւ պետք է ստատիններ ընդունեն լիպոպրոտեինների խտությունը նվազեցնելու համար:   

Հետազոտողները նախատեսել են հետագայում պարզել, թե վատ խոլեստերինն ինչու է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն երիտասարդների մոտ, բայց ոչ ծերերի: 

Ցածր խտությամբ լիպոպրոտեինները խոլեստերինի կրող են, որը հաճախ «վատ խոլեստերին» է կոչվում այն պատճառով որ կապված է աթերոսկլերոզի զարգացման ռիսկի հետ: Դրանց հակառակ, բարձր խտությամբ լիպոպրոտեիններն էականորեն նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է