• Latest news

Գիտնականները Զիկա տենդի դեմ երկու պատվաստանյութ են փորձարկել

29 հունիսի, 2016  22:33

Վիրուսաբաններն աշխարհում առաջին պատվաստանյութն են մշակել Զիկա վիրուսի դեմ, որը հղի կանանց պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում եւ հաջողությամբ դրա ազդեցությունը փորձարկել են մկների վրա` ընդամենը մեկ ներարկմամբ նրանց պաշտպանելով վարակից: 

«Մենք պատվաստանյութի երկու նախատիպ ենք ստեղծել, մեկը հիմնվում է վիրուսի ԴՆԹ-ի հատվածների վրա, իսկ երկրորդը վիրուսի ինակտիվացված լիարժեք մասնիկներ է հանդիսանում: Եվ մեկ, եւ մյուս պատվաստանյութը մկներին ամբողջությամբ պաշտպանում են Զիկա տենդից. բոլոր պատվաստված կենդանիները անխոցելի են եղել ինչպես վիրուսի բրազիլական շտամմների դեմ, այնպես էլ այն վիրուսային մասնիկների, որոնք հիվանդների հյուսվածքներից հանվել են Կոստա Րիկայում», — հայտնել է Դեն Բարուխը Հարվարդի համալսարանից (ԱՄՆ):

Վիրուսաբաններն աշխատում էին միանգամից երկու ուղղությամբ` պատվաստանյութի համար որպես հիմք օգտագործելով վիրուսի թաղանթի առանցքային մասերը, որոնք կոդավորված են նրա ԴՆԹ-ում, կամ էլ վիրուսն ամբողջությամբ: 

Ստուգելով փորձանոթում այդ պատվաստանյութի աշխատանքը` գիտնականները դրանք ներարկել են մկների մարմնին: Բարուխի խոսքով, պատվաստանյութի ներմուծումը հանգեցնում էր նրան, որ իմունային համակարգը հակամարմիններ էր մշակում, որոնք «սովորեցված էին» որոնելու եւ ոչնչացնելու Զիկա վիրուսը, եւ նրանց աշխատանքը նման էր նրան, թե ինչպես են գործում հակամասնիկները այլ ֆլավիվիրուսների հանդեպ, որոնց թվին է պատկանում տենդի այդ հարուցիչը:  

Ամերիկացի վիրուսաբանը նշում է, որ ի մեծ զարմանս կենսաբանների, կրծողների մարմին պատվաստանյութի նույնիսկ մեկ ներարկումը բավարար է եղել, որպեսզի դրանք վիրուսի հանդեպ 100 տոկոսանոց անխոցելիություն ձեռք բերեն: Նույնիսկ եթե մկների արյունից հանեն բոլոր հակամարմինները, նրանց իմունային համակարգը միեւնույն է` Զիկա վիրուսի դեմ հակամարմիններ կարտադրի եւ օրգանիզմը կպաշտպանի դրա բազմացումից: 

Գիտնականը նշում է, որ մկների վրա պատվաստանյութի հաջող փորձարկումը ճանապարհ է բացում այդ պատվաստանյութի մարդկային տարբերակի ստեղծման համար եւ հույս է տալիս, որ շուտով նաեւ մարդկանց համար կստեղծվի դրանից եւ նրանց կպաշտպանի աննկատ պաթոգենից, որն ի վիճակի է այդքան լուրջ վնասվածքներ հասցնել սաղմի ուղեղային հյուսվածքներին: Բարուխի խոսքով, իր խումբը նախատեսել է անցնել ավելի խոշոր կենդանիների վրա փորձերի եւ կլինիկական փորձարկումների: 

Գիտնականը նշում է, որ այժմ ինքը եւ իր գործընկերները փորձեր են կատարում հղի կենդանիների վրա, որոնց արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս: Այդ ժամանակ մենք կիմանանք, թե արդյոք պատվաստանյութը պտուղը պաշտպանում է միկրոցեֆալիայից, թե ոչ: Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է  Nature ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է