• Latest news

Երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը կարող է նրանց մոտ քաղցկեղ առաջացնել

30 հունիսի, 2016  23:37

Երեխաների մոտ կարող են ուռուցքային հիվանդություններ առաջանալ, եթե ծնողները նրանց հետ վատ են վարվում, պարզել են Կալիֆորնիայի ինստիտուտի գիտնականները: Ընդ որում, դա վերաբերում է եւ տղաներին, եւ աղջիկներին: 

Հետազոտության համաձայն, ծնողների դաժան վերաբերմունքը նպաստում է ոչ միայն հոգեբանական խնդիրների առաջացմանը, այլեւ ազդում է երեխաների ֆիզիկական վիճակի վրա: 

Իրենց հետազոտության շրջանակում գիտնականները տվյալներ են ուսումնասիրել, որոնք ստացվել էին նախորդ բազմաթիվ վերլուծությունների արդյունքում: Պարզվել է, որ ԴՆԹ-ի կառուցվածքը փոխվում է այն երեխաների մոտ, որոնց չափից շատ են հանդիմանում կամ էլ նույնիսկ ֆիզիկական ուժ են կիրառում նրանց հանդեպ: 

Պատճառն այն է, որ նման երեխաները վախ են զգում, որն ազդում է նյարդային համակարգի վրա, իսկ հետո նաեւ ամբողջ օրգանիզմի վրա` ընդհանուր առմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել