• Latest news

Մեր զինվորներն ավելի որակյալ պրոթեզների են արժանի. մասնագետ

30 հունիսի, 2016  19:42

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողները պետպատվերի շրջանակում պրոթեզներ են ստացել, որոնց օգնությամբ նրանք կկարողանան քայլել, հեծանիվ քշել, մեքենա վարել եւ ապրել մոտավորապես այնպես, ինչպես մինչեւ անդամահատումը:  Սակայն , ինչպես նշել է NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը, ավելի որակյալ պրոթեզներ կան, որոնք զգալիորեն կթեթեւացնեին այդ տղաների կյանքը եւ հետագայում անհամեմատ ավելի շատ հնարավորություններ կտային: Սակայն այդ պրոթեզներն թանկ են եւ պետպատվերով չեն տրամադրվում: 

Որոշ զինվորներ, անդամահատումից հետո պրոթեզներ ստանալով, վերադառնում են դիրքեր եւ շարունակում են զինվորական ծառայությունը, այդ տղաների համար ավելի գործառնական եւ որակյալ պրոթեզները շքեղություն չեն, այլ անհրաժեշտություն, որը նրանց ծառայությունն ավելի հեշտ եւ անվտանգ կդարձնի: 

«Մեր զինվորներն ավելի որակյալ պրոթեզների են արժանի` ավելի գործառնական ներբաններով, չէ որ նրանցից շատերը վերադարձել են ծառայության, դիրքերում են, իսկ այնտեղ սովորական առօրյա կյանք չէ, այնտեղ բարդ պայմաններ են եւ ավելի որակյալ պրոթեզները կթեթեւացնեին նրանց ծառայությունը եւ նրանց կյանքը», - նշել է բժիշկ-օրթոպեդը:

Մեր տվյալներով, որակյալ ներբանների գները տատանվում են 1000-ից մինչեւ տասը հազար եվրոյի շրջանակում, իսկ որակյալ ներբանով մեկ լիարժեք ոտքի գինը սկսվում է  3000-4000 եվրոյից: Իրենց` վիրավորների համար դա բավականին մեծ գումար է, սակայն պետությունը եւ բարեգործական հիմնադրամները ցանկության դեպքում կարող էին վիրավոր տղաներին, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ, ապահովել լավ պրոթեզներով: 

Հիմնական բարդությունն այն է, որ պրոթեզն ամբողջ կյանքի համար չի դրվում. սովորաբար դրա  ծառայության ժամկետը 3 տարի է, ինչից հետո այն փոխվում է: Իսկ եթե մարդը սովորում է լավ պրոթեզի, նրա համար հետո դժվար է վերադառնալ «սովորականին»: Այդ պատճառով տղաներին նման պրոթեզներով ապահովել անհրաժեշտ կլինի ամբողջ կյանքում. մեկ լավ պրոթեզը չի հերիքի: 

Հիշեցնենք, որ վերջերս բժիշկը պրոթեզավորել է երեք զինծառայողի, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել են վերջույթները: 

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն առաջինն էր այդ շարքում:  Թշնամական նռնակի պայթյունից Արմանի ոտնաթաթը պոկվել էր։ Մինչ հակառակորդի կրակի տակ նրան իջեցնում էին դիրքից, Արմանը եւս մի վնասվածք է ստացել` նույն ոտքի վրա:  

Շանթ Ղազարյանը եւս կորցրել է ոտքը ապրիլյան պատերազմի ընթացքում եւ վերջերս պրոթեզ է ստացել: Այժմ նա արդեն մեքենա է վարում: 

Ապրիլյան իրադարձությունների ընթացքում տուժած եւ պրոթեզներ ստացած երրորդ զինծառայողը Դավիթ Գրիգորյանն է: Երկու ոտքը կորցրած Դավիթն առաջին անգամ ոտքի է կանգնել անցյալ հինգշաբթի, իսկ այժմ արդեն սովորում է կանգնել եւ քայլել առանց հենակների օգնության:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել