• Latest news

Պահածոները կարող են առողջության հետ կապված խնդիրներ ստեղծել. գիտնականներ

1 հուլիսի, 2016  22:43

Պահածոյացված մթերքների օգտագործումը կարող է կապված լինել մի շարք հորմոնային խնդիրների եւ օրգանիզմի աշխատանքում խախտումների հետ: Այդ մասին հայտնում են Ստենֆորդի համալսարանի եւ Ջոնս Հոփկինսի համալսարանի աշխատակիցները, որոնք հայտնաբերել են, որ պահածոների օգտագործման դեպքում արյան մեջ վնասակար քիմիական նյութեր են հայտնվում, որոնք բացասաբար են ազդում ներքին օրգանների գործառույթների վրա: 

Մասնավորապես, գիտնականները փոխադարձ կապ են արձանագրել պահածոյացված մթերքների օգտագործման եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների, հորմոնային խանգարումների եւ դիաբետի զարգացման բարձր ռիսկի միջեւ: 

Նրանց հետազոտություններին տարբեր տարիքի ավելի քան  7000 մարդ է մասնակցել, որոնց հետեւել են հինգ տարվա ընթացքում: Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են կերել պահածոյացված մթերքեր, անալիզները տարբերվել են արյան եւ մեզի մեջ բիսֆենոլի բարձր պարունակությամբ` քիմիկատի, որն օգտագործվում է բազմակի օգտագործման պլաստմասսայե շշերի արտադրության եւ պահածոյի տուփերի ներքին ծածկույթի մեջ: 

«Պահածոյացված մթերքների մեկ չափաբաժնի օգտագործումը բիսֆենոլի խտությունը մեծացրել է 24 տոկոսով, իսկ երկու չափաբաժնինը` 54 տոկոսով», - հայտնել են հետազոտողները:

Նշենք, որ այսօրվա դրությամբ միանշանակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք բիսֆենոլը միանշանակորեն թունավոր նյութ է մարդու օրգանիզմի համար: ԱՄՆ-ում այդ քիմիկատի օգտագործման շուրջ բուռն բանավեճեր են ընթանում: Ավելի վաղ անցկացված հետազոտությունների արդյունքներն ասում են, որ բիսֆենոլն օրգանիզմում հայտնվելով բացասաբար է ազդում էստրոգեն հորմոնի հաշվեկշռի վրա: 

Երկու տարի առաջ հարավկորեական հետազոտողները եզրակացրել էին, որ բիսֆենոլ պարունակող պլաստիկե շշերից ջուր խմելը զարկերակային ճնշման բարձրացման պատճառ է դառնում: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Environmental Research ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել