• Latest news

Ինչու է վտանգավոր հեռացնել ցայլքի մազերը

1 հուլիսի, 2016  23:49

Գնալով ավելի ու ավելի շատ կանայք են սափրում ցայլքի մազերը կամ հեռացնում են դրանք մոմային մազահեռացման միջոցով, որպեսզի ազատորեն բիկինի կրեն եւ սեքսով զբաղվեն:  Սակայն գիտնականների խոսքով, այդ սովորույթը բարձրացնում է մաշկը վնասելու եւ սեռական եղանակով փոխանցվող հիվանդություն ձեռք բերելու ռիսկը: 

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ առավել հաճախ բիկինիի հատվածից մազերը հեռացնում են երիտասարդ աղջիկները եւ կրթված կանայք: Ընդհանուր առմամբ հետազոտությանը 18-ից 65 տարեկան 3316 կին է մասնակցել: Նրանց 84 տոկոսը կանոնավորապես սափրել է ինտիմ հատվածի մազերը: Հետազոտության հեղինակներին հետաքրքրել է նաեւ, թե որքան մեծ է կանանց զուգընկերների դերը` մազերն ամբողջությամբ սափրելու որոշում կայացնելիս: Պարզվել է, որ կնոջ վճռականությունն էականորեն մեծանում է, եթե դրան պնդում է նրա զուգընկերը: 

Սակայն պրոցեդուրան, որն այդքան բարձրացնում է ինքնավստահությունը, իրականում այնքան էլ անվտանգ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:  

Առաջին վտանգը տրավմաներն ու վնասվածքներն են: Հետազոտությունը ցույց  է տվել, որ ցայլքի մազերը սափրող կանանց 60 տոկոսն առնվազն մեկ անգամ մաշկը վնասել է ունելիով, բախվել է մաշկի գրգռման եւ հավելյալ մազերի աճի հետ: Գրգռման եւ դերմատիտի հետ բախվել են նաեւ նրանք, որոնք մազահեռացման համար մոմ են օգտագործել: 

Ավելին, գիտնականները պարզել են, որ ցայլքի մազերը հեռացնելուց հետո մեծանում է սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններով վարակման ռիսկը: Ցայլքի մազերը պատնեշ են, որը թույլ չի տալիս, որ բակտերիաներ եւ վիրուսներ ներթափանցեն օրգանիզմ: Իսկ եթե այդ մազերը չկան, վարակներն ավելի հեշտորեն են ներթափանցում օրգանիզմ, հատկապես եթե կնոջ մաշկը վնասվել է մազահեռացան ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել