• Latest news

Հեպատիտը դարձել է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը

8 հուլիսի, 2016  11:40

Վիրուսային հեպատիտը դարձել է ամբողջ աշխարհում մահացության ու հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկը: Հիվանդությունը հայտնվել է նույն շարքում տուբերկուլյոզի, մալարիայի ու ՄԻԱՎ-ի հետ, պարզել են Լոնդոնի կայսերական քոլեջի ու Վաշինգթոն նահանգի համալսարանի հետազոտողները:

Գիտնականները վերլուծել են 183 երկրների մասին տվյալներ, որոնք հավաքվել են 1990-2013թթ. ժամանակահատվածում: Ինչպես գիտեք, վիրուսային հեպատիտը գոյություն ունի հինգ ձեւերով՝ A, B, C, D եւ E, ու կարող է փոխանցվել մարմնի հեղուկների, նաեւ արտաթորանքով աղտոտված սննդի ու ըմպելիքի միջոցով: Ըստ հետազոտության արդյունքների, մահացու դեպքերի մեծամասնության՝ 96 տոկոսի մեղավորը հեպատիտ В-ն եւ С-ն էին, որոնք առաջացնում են լյարդի ցիրոզ ու քաղցկեղ: Ախտանիշներից են հոգնածությունը, դեղնությունն ու սրտխառնոցը, մարդկանց մեծ մասի մոտ ինֆեկցիան անախտանիշ է անցնում, քանի դեռ լուրջ բարդացում չի սկսվում:

Վիրուսային հեպատիտների պատճառով մահերի քանակը 23 տարում 63 տոկոսով ավելացել է: Մահացությունն ավելի բարձր է եղել եկամուտների բարձր ու միջին մակարդակի երկրներում, քան ցածր կենսամակարդակով երկրներում: Տարեկան այդ հիվանդությունից մահանում է 1.45 մլն մարդ, մինչդեռ տուբերկուլյոզից ու մալարայից մահացողների քանակը 1990-ից սկսած նվազել է: Համեմատության համար ասենք, որ 2013-ին ՁԻԱՀ-ից 1.3 մլն մարդ է մահացել, տուբերկուկյոզից՝ 1.4 մլն,իսկ մալարիայից՝ 855 հազար: Հեպատիտից առավելագույնը տուժում է Արեւելյան Ասիայի բնակչությունը:

Գիտնականները հաշվարկել են, որ հեպատիտից կրճատված կյանքի տարիները, որոնց քանակը ստանում են կյանքի առավելագույն հնարավոր տեւողությունից մահվան տարիքը հանելով, միայն 2013-ին կազմել է 41 միլիոն: Հետազոտողները համարում են, որ այս գլոբալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհով մեկ համակարգված քայլեր ձեռնարկել ու կատարելագործել ժամանակակից հմաշխարհային առողջապահության համակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել