• Latest news

Ուղեղի չվիրահատվող ուռուցքով հիվանդը պնդում է, որ ողջ է սննդակարգի շնորհիվ

16 հուլիսի, 2016  21:30

Դեռեւս երկու տարի առաջ 27-ամյա Պաբլո Քելլիին ասում էին, որ իրեն ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, ամենաշատը` մի քանի ամիս, այն էլ` եթե քիմիաթերապիայի կուրս անցնի. նրա գլխում չվիրահատվող չարորակ ուռուցք կար` բազմաձեւ գլիոբլասթոմա   4-րդ փուլում: Սակայն այսօր Պաբլոն դեռ ողջ է, իր խոսքով` ածխաջրերից հրաժարվելու շնորհիվ:

Պաբլոն այն ժամանակ հրաժարվել էր քիմիաթերապիայից եւ որոշել էր փորձել իր վիճակը բարելավել այսպես կոչվող կետոգենային սննդակարգի միջոցով, նա սննդից ամբողջությամբ բացառեց վերամշակված մթերքները, ռաֆինացված շաքարը, արմատային բանջարեղենը, օսլան, հացը կամ հատիկները: Նրա համար ածխաջրերի միակ աղբյուրը դարձավ կանաչ բանջարեղենը: 

Ախտորոշման մասին սարսափելի լուրը ստանալուց հետո արդեն ավելի քան երկու տարի է անցել, բայց Պաբլոն դեռեւս ողջ է եւ իրեն վատ չի զգում:   2015-ի հունվարից մինչ օրս նա  5 անգամ համակարգչային տոմոգրաֆիայի է գնացել եւ սկաններն ասել են, որ ուռուցքը կայուն է եւ չի աճում:  Պաբլոն մեծ հույս ունի, որ իր սննդակարգի շնորհիվ ուռուցքը շուտով կսկսի փոքրանալ, իսկ ինքը կշարունակի ապրել եւ կհասցնի նույնիսկ սեփական ընտանիք ստեղծել:    

Կետոգենային սննդակարգի կողմնակիցները պնդում են, որ կրճատելով ածխաջրերի ընդունումը հնարավոր է ուռուցքը քաղցի միջոցով հյուծել` դրանով կայունացնելով հիվանդի վիճակը:  Սակայն բժիշկները հավանություն չեն տալիս տվյալ մեթոդին, որովհետեւ դրա արդյունավետության գիտական ապացույցներ չկան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել