• Latest news

Գիտնականներ. Հասարակ սովորությունը կօգնի նիհարել

19 հուլիսի, 2016  19:13

Դանդաղ ուտելու հասարակ սովորությունը կօգնի հիհարել, հետեւաբար մարդկանց մեջ այս սովությունը հարկ է ներարկել վաղ մանկությունից: Այս մասին է Journal of Clinical Endocrinology and Metabolism-ում հրապարակված հոդվածը:

Սնունդի արագ խժռումը, շատ գիտնականների կարծիքով, հանգեցնում է գերհագեցման. մարդը չի հասկանում, որ կշտացել է եւ ավելի շատ է ուտում, քան պետք է: Եվ հակառակը՝ եթե մարդը դանդաղ է ուտում, արագ է հասկանում, որ արդեն կուշտ է, եւ արդյունքում ավելի քիչ է ուտում:

Տղամարդկանց մասնակցությամբ կատարված փորձը հաստատել է այս միտքը. կամավորներին առաջարկել են օրվա տարբեր ժամերին ուտել 300 գրամ պաղպաղակ: Այդ ընթացքում նրանցից վերցվել է արյուն՝ «քաղցի հորմոնի»՝ գրելինի անալիզի համար, նաեւ այն հորմոնների, որոնք կապված են հագեցածության զգացման հետ (YY պեպտիդ եւ GLP-1 գլյուկագոն-պեպտիդ):

Հաստատվել է, որ այն մարդիկ, ովքեր պաղպաղակը կերել են 30 րոպեի ընթացքում հանգիստ, հավասար բաժիններով, օրգանիզմի հորմոնալ պատասխանը «համարժեք» է եղել: Մասնավորապես՝ նրանց «քաղցի հորմոնի» պարունակությունը քիչ է եղել, հակառակը՝ շատ է եղել «կուշտ լինելու հորմոնի» պարունակությունը:

Նրանք, ովքեր միանգամից են կերել, օրգանիզմում առաջացել է «հորմոնալ անկայունություն»: Այդպիսի անհավասարակշռությունը նպաստել է, որ փորձի մասնակիցները հասկանան, որ շատ ավելի են կերել կշտանալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել