• Latest news

Ինչպե՞ս ճիշտ պահել ձմերուկը

19 հուլիսի, 2016  15:35

Ձմերուկը ամռան տապին ամենատարածված մթերքն է, որը շատ ջուր է պարունակում եւ քիչ կալորիա: Սակայն ձմերուկից նաեւ հեշտությամբ թունավորվում են, եթե այն ճիշտ չի պահվում, քանի որ խոնավ եւ քաղցր միջավայրում վտանգավոր մանրէներն արագ են բազմանում:

Ինչպե՞ս պետք է ձմերուկը պահել, որպեսզի  այն ուտելն անվտանգ լինի: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Մասնագետի խոսքով՝ ամբողջական ձմերուկը կարելի է պահել ամենուր՝ ինչպես սառնարանում, այնպես էլ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Այդպիսի ձմերուկի պահպանման ժամկետը բավական երկար է, նույնիսկ մինչեւ մի քանի շաբաթ: Եթե ձմերուկի ամբողջականությունը խախտված չէ, նույնիսկ արեւի տակ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Դա, ի դեպ, նշանակում է, որ փողոցում ձմերուկ գնելը, որոնք դրված են եղել արեւի տակ, սկզբունքորեն անվտանգ է, եթե, իհարկե, այն վնասված չէ:

Եթե ձմերուկը կտրվել է, ապա պահման ժամկետը կտրուկ նվազում է, քանի որ ձմերուկի մեջ կարող են թափանցել բացիլներ, որոնք կսկսեն բազմանալ եւ վարակել այն ուտող մարդուն: Կտրատած ձմերուկը պետք է պահել միայն սառնարանում, ցանկալի է 1-2 օրից ոչ ավել:

Մասնագետի խոսքով՝ ծայրահեղ ցանկալի է, որ կտրատված ձմերուկը պահվի մաքուր, փակ ամանի մեջ եւ չդիպչի այլ մթերքների՝ ոչ թարմ, ոչ եփած: Այսպես նվազագույնի կհասցվի ձմերուկի մեջ սառնարանից կամ այլ մթերքներից մանրէների ներթափանցման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել