• Latest news

Հայաստանում 15-ամյա տղաների 4 տոկոսը կանեփ է օգտագործել

20 հուլիսի, 2016  22:28

Հայաստանում 15-ամյա տղաների 4 տոկոսը կյանքում նվազագույնը մեկ անգամ արդեն օգտագործել է մարիխուանա, ըստ որում՝ նրանց երեք քառորդը դա արել է վերջին մեկ տարվա ընթացքում: Այդ տարիքի աղջիկների շրջանում մարիխուանայի օգտագործման դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Հայաստանում դպրոցական տարիքի  երեխաների պահվածքն առողջության նկատմամբ» հետազոտության մեջ, որն անցկացվել է 2013-2014 թվականներին, եւ որի արդյունքները հրապարակվել են վերջերս:

Հարցված երեխաներից 3 տոկոսը խոստովանել է, որ առաջին անգամ մարիխուանա է փորձել 13 տարեկանում, 2 տոկոսը՝ 14-15 տարեկանում:

Ինչ վերաբերում է տարիքով ավելի մեծ անչափահասներին, ապա 17-ամյա տղաների 11 տոկոսը եւ աղջիկների 1 տոկոսը խոստովանել են, որ նվազագույնը մեկ անագամ կամ մարիխուանա են ծխել կամ օգտագործել են այլ թմրանյութեր: Նրանցից 7 տոկոսը դա արել է վերջին տարվա ընթացքում:

Երեւանում դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործումն ավելի տարածված է, քան երկրի այլ քաղաքներում եւ գյուղերում. Այսպես՝ հետազոտության համաձայն մարիխուանա է օգտագործել Երեւանում հարցված երեխաների 10 տոկոսը, այլ քաղաքներում բնակվողների՝ 3 տոկոսը եւ գյուղերում բնակվողների՝ 1 տոկոսը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, հարցվածների մեծ մասը հրաժարվել է պատասխանել թմրանյութերի օգտագործմանը վերաբերող հարցերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ նյութերն օգտագործող երեխաների թիվն իրականում շատ ավելի մեծ է, ուղղակի նրանցից ոչ բոլորն են պատրաստ դա խոստովանել, նույնիսկ անունը չհրապարակելու պայմանով:

Հիշեցնենք, որ հետազոտության համաձայն՝ Հայաստանում անչափահասների 26 տոկոսը կանոնավոր սիգարետ է ծխում, 11 տոկոսը նվազագույնը մեկ անգամ փորձել է ծխել: Եվ չնայած Հայաստանում ծխող անչափահասների թիվը ավելի մեծ չէ, քան այլ երկրներում, որտեղ կատարվել է այդ հետազոտությունը, այն, միեւնույն է, մտահոգում է մասնագետներին:

Հիշեցնենք նաեւ, որ հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ Հայաստանում 15-ամյա տղաների 21 տոկոսը եւ 15-ամյա աղջիկների 1 տոկոսը արդեն սեռական կապի մեջ է մտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել