• Latest news

Թալիշում վիրավորված զինծառայողը ցանկանում է ընդունվել Մանկավարժական համալսարան

21 հուլիսի, 2016  13:13

19-ամյա Թելման Մարկոսյանը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ բազմաթիվ վիրավորումներ էր ստացել, հոսպիտալից արդեն դուրս է գրվել եւ ապաքինվում է: Ապագայի նրա կարեւորագույն ծրագրերից մեկը բարձրագույն կրթություն ստանալն է. Թելմանը կցանկանար ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Թելմանը, ով դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զինվորական ծառայության էր զորակոչվել, նշել է, որ այս տարի արդեն, ցավոք, հազիվ թե հասցնի ընդունվել համալսարան, քանի որ չի կարողացել պատրաստվել ընդունելության քննություններին: Նա առաջիկա ամիսներին կփորձի աշխատանք գտնել եւ կսկսի պարապել, որպեսզի մյուս տարի մասնակցի քննություններին:

Հիշեցնենք, որ Թելմանը հակառակորդի արկի պայթյունից մի քանի վիրավորում էր ստացել. արկի բեկորներից մեկը մտել էր նրա ականջի մեջ եւ վնասելով լսելիքն ու հասնելով ծնոտին՝ մնացել էր այտեղ (այդ բեկորն այդպես էլ չեն հեռացրել), երկրորդ բեկորն ընկել էր Թելմանի քթի մեջ, երրորդը ձախ աչքի տակ էր մտել: Այս բեկորները հանվել են, իսկ վերքերը կարվել, սակայն կոնտուզիայի հետեւանքով Թելմանի ձախ աչքը որոշ ժամանակ չէր տեսնում: Այժմ նրա տեսողությունը վերականգնվել է, քթով ազատ շնչում է, սակայն ականջը նախկինի պես չի լսում:

Թելմանի մոտ առկա էր նաեւ ոտքի կոտրվածք, եւ նա երկար ժամանակ տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով: Այժմ Թելմանը կարողանում է քայլել. նախ քայլում էր հենակների օգնությամբ, բայց արդեն երեք օր է՝ փորձում է դա ինքնուրույն անել: Ճիշտ է, առայժմ նրան հաջողվում է անցնել միայն 20-25 մետր, ավելին չի էլ փորձում՝ չի ցանկանում ավելորդ ծանրություն տալ ոտքին:

Բժիշկները պլանավորել են 4 ամիս հետո հեռացնել մետաղական կառուցվածքը, որի օգնությամբ է ամրացված նրա ոտքի կոտրված ոսկորը: Ենթադրվում է, որ վիրահատությունից հետո նրա համար քայլելն ավելի հեշտ կլինի:

Ինչ վերաբերում է Թելմանի ականջին, ապա առայժմ խորհուրդ չեն տալիս վիրահատություն, նաեւ անհայտ է՝ երբեւէ նա այդ ականջով կլիսի՞ թե ոչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է