• Latest news

Հիվանդներին խաբող ուռուցքաբանը 8 մլն դոլար կվճարի

22 հուլիսի, 2016  10:46

ԱՄՆ-ում ավարտվել է աղմկահարույց դատավարությունը այն բժիշկ- ուռուցքաբանի դեմ, որը խաբում էր իր հիվանդներին ու նրանց ոչ անհրաժեշտ բուժում նշանակում: Այս գործով երկրորդ դատավարության արդյունքներով Ֆարիդա Ֆատուն հայցվորներին է վճարելու մոտ 8 մլն դոլար:

Ֆարիդ Ֆատան քիմիաթերապիա էր նշանակում մարդկանց, որոնք իրականում քաղցկեղով հիվանդ չէին, նրանց ասելով, իբրեւ հիվանդ են: Իսկ այն հիվանդներին, որոնք իրականում քաղցկեղ ունեին, խաբեբա բժիշկը կամ սխալ դեղորայք էր առաջարկում, կամ զգալիորեն բարձր չափաբաժիններով էր նշանակումները անում:

Խաբեբային ձերբակալել են նրա օֆիս մենեջեր Ջորջ Կարադշեխի շնորհիվ, որը իրավապահ մարմիններին տեղեկացրել էր իր կասկածների մասին, երբ մեկ այլ բժշկի ու բուժքույրերի հուշման շնորհիվ հասկացել է, որ իր գործատուն սխալ բուժումներ է նշանակում: Քննիչները բավականին արագ գտել են նրա հանցավոր գործունեության բավարար ապացույցներ եւ արգելել Ֆատայի բժշկական պրակտիկան:

Ֆարիդ Ֆատայի դեմ գրանցվել է 28 հայց 43 մարդկանցից, բայց նրա գործողություններից տուժածների թիվը զգալիորեն մեծ է՝ մոտ 553 մարդ՝ ըստ մեղադրողների գնահատականների:

Ֆատայի նկատմամբ առաջին դատավարությունը սկսվել է 2015-ին: Տուժածները դրա ընթացքում պատմել են այն մասին, թե ինչպես է ուռուցքաբանը գողացել իրենց «գումարները, առողջությունը ու վստահությունը» ու ինչպես է ոչ անհրաժեշտ քիմիաթերապիան քայքայել իրենց առողջությունը: Նրանցից շատերը դեղին հագուստով էին, որը խորհրդանշում էր այն, որ դատավարության օրը վերջին օրն է, երբ Ֆարիդ Ֆատան արեւի լույս կտեսնի: Մեղադրանքը նրա համար պահանջում էր 175 տարվա ազատազրկում, պաշտպանությունը պնդում էր 25 տարի ժամկետի վրա, արդյունքում խաբեբան ճաղերի հետեւում կանցնկացնի 45 տարի: Ֆարիդ Ֆատան դատավարության ընթացքում հուզվել էր, արտասվել ու ներողություն խնդրել տուժածներից՝ ասելով որ ագահությունն է իրեն դրդել այդ խաբեությանը: Սակայն հիվանդների փաստաբաններրը համաձայն չեն դատարանի որոշման հետ ու հայտարարել են, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Հիմա բժիշկ Ֆատան բանտում է: Հուլիսի 20-ին անցել է նրա գործով երկրորդ դատավարությունը, որի ժամանակ Դոննա Մաքենզին, 43 հայցվորներից 21-ի ներկայացուցիչը, հայտարարել է, որ ոչ մի գումար չի կարող փոխհատուցել այն տառապանքները, որոնց խաբեբան ենթարկել է իր հիվանդներին, ավելին՝ նրա գործողությունները ցավ են պատճառել ոչ միայն այդ հիվանդներին, այլ նրանց ընտանիքի անդամներին:

Այդուհանդերձ, Ֆարիդա Ֆատան հայցվորներին պետք է վճարի մոտ 8 մլն դոլար: Կառավարությունը կալանքի տակ է դրել նրա ամբողջ ունեցվածքը: Նա պետք է ինքնուրույն վճարի ամբողջ գումարը, քանի որ ապահովագրական ընկերությունը պարտավոր չէ փոխհատուցել որեւէ բան, եթե խոսքը հանցավոր գործունեության պատճառած վնասների մասին է

Ֆատան ներկայում գտնվում է դաշնային բանտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել