• Latest news

Կարո՞ղ է 3D-ակնոցը վնասել ձեր աչքերը

22 հուլիսի, 2016  13:10

3D-ակնոցով ֆիլմի դիտումը վերջին շրջանում դառնում է ավելի ու ավելի տարածված, քանի որ տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս խորասուզվել էկրանին տեղի ունեցողի մեջ եւ սաստկացնում է տեսածի հարուցած զգացողությունը: Սակայն վտանգավոր չէ՞ 3D-ակնոց կրելը: Չի՞ կարող այն վնասել տեսողությունը:

3D-ակնոցը չի վնասում տեսողությունը, սակայն կարող է հանգեցնել աչքերի համար վտանգավոր ինֆեկցիաների, կարծում է ակնաբույժ Փրաչի Ահաշեն:

Մասնագետի խոսքով՝ 3D-ակնոցի օգտագործումից հետո կարող են երեւան գալ այնպիսի ախտանշաններ, ինչպես գլխացավը, գլխապտույտը եւ սրտխառնոցը, սակայն դրանք ժամանակավոր խանգարումներ են, որոնք սովորաբար արագորեն անցնում են ակնոցը հանելուց հետո: Որոշ մարդկանց մոտ այդպիսի զգացողություններ են առաջանում նաեւ մեքենայի ընթացքի կամ նավարկության ժամանակ: Ամբողջ հարցն այն է, որ 3D- ակնոցում պատկերներն ավելի մոտ են թվում, եւ նրանք անընդհատ շարժվում են, ինչը աչքերի մկանների համար հավելյալ լարվածություն է առաջացնում, դա էլ գլխացավ է հարուցում:

Այդուհանդերձ, ակնաբույժի խոսքով՝ տեսողության համար 3D-ակնոցի վտանգավորությունը հաստատող գիտական հետազոտություններ չկան:

Բայց այն անվտանգ էլ չես անվանի, քանի որ ակնոցի կրումը կարող է աչքերի ինֆեկցիա առաջացնել: Հենց այդ պատճառով այժմ կինոթատրոններից շատերում 3D-ակնոցի հետ միասին տալիս են հատուկ մանրէասպան անձեռոցիկներ, որոնցով կարելի է մաքրել ակնոցը: Բայց հարցն այն է, որ նույնիսկ անձեռոցիկները չեն կարող վարակվելու վտանգը զրոյացնել, քանի որ չեն կարող սպանել ակնոցի մակերեւույթին հայտնված բոլոր բացիլներն ու մանրէները:

Ինչպե՞ս խուսափել ինֆեկցիայից:

Եթե ցանկանում եք ձեր աչքերը ինֆեկցիայից պաշտպանել, ավելի ողջամիտ է արշավների եւ կինոթատրոնների համար ձեռք բերել սեփական 3D-ակնոց: Կամ ախտահանել այն, ինչ տալիս են կինոթատրոններում: Բացի այդ, համոզվեք, որ ձեզ տրված ակնոցը քերծվածքներ չունի, որոնք վատացնում են տեսանելիությունը եւ առաջացնում են աչքերի հավելյալ լարվածություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել