• Latest news

Ինչպե՞ս ազատվել բերանում կծու ուտելիքի համից

22 հուլիսի, 2016  21:07

Երբ մարդն ինչ-որ կծու բան է ուտում, օրինակ չիլի պղպեղ, նրա բերանը սկսում է այրվել, այտերը կարմրում են, ճակատին քրտինք է հայտնվում։ Հաճախ կծու ուտեստի համը երկար է մնում բերանում: Ինչպե՞ս ազատվել այդ համից։ Նյու-Մեքսիկոյի համալսարանի Չիլի պղպեղի ինստիտուտի գիտնականները պնդում են, որ բավական է ըմպել մի փոքր կաթ և բերանի կծվայնությունը և դրա հետ կապված այրոցը կանցնեն։

Երբ մարդու բերանում հայտնվում է կծու պղպեղ, կապսաիցինը` այն նյութը որը պղպեղը կծու է դարձնում, ազդում է համային ընկալիչների վրա, միանում է նրանց: Ուղեղը ազդանշան է ստանում այն մասին, որ բերանում հայտնվել է չափազանց կծու, այսպես կոչված «տաք» կերակուր, որը հանգեցնում է այրոցի։ Հետազոտողները պարզել են, որ կաթի մեջ առկա սպիտակուցներն ու նյութերը, հայտնվելով բերանում, չեզոքացնում են համային ընկալիչների վրա կապսաիցինի ազդեցությունը: Դրա շնորհիվ կաթը ակնթարթային թեթևություն է տալիս: Եթե կաթը տհաճ է ձեզ կարող եք այլ կաթնային մթերքներ փորձեք` օրինակ սերուցք կամ պաղպաղակ:

Գիտնականները նաև պարզել են, որ ածխաջրերը նույնպես կարող են մարել բերանի «կրակը», քանի որ նրանք արագ են միաձուլվում համային ընկալիչներին և այնտեղից հանում են կապսաիցինը:

Իսկ ահա ջրի օգտագործումը այս գործում այնքան էլ արդյունավետ չէ, թեպետ հարկ է նշել, որ հենց ջրի և գազավորված ըմպելիքների միջոցով են մարդիկ փորձում ազատվում կծու կերակուրի տհաճ համից: Նրանք ստիպված են լինում երկար ժամանակ ջուր խմել և ողողել բերանը, բայց այնուամենայնիվ համային նստվածքը չի անցնում, քանի որ կապսաիցինը շարունակում է ամուր կպած մնալ համային ընկալիչներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել