• Latest news

Մեծ Բրիտանիայում կատարել են տղամարդու երկու ձեռքերի փոխպատվաստում (ֆոտո)

22 հուլիսի, 2016  19:52

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ երկու ձեռքերի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել:  57-ամյա Քրիս Քինգը երեք տարի առաջ մետաղի մամլիչ մեքենայի վրա աշխատելիս դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել էր երկու ձեռքերի դաստակները (բացառությամբ բութ մատների):

Վիրահատությունը 12 ժամ է տեւել, եւ արդյունքում Քրիսը Մեծ Բրիտանիայում դարձել է առաջին մարդը, ում միանգամից երկու դոնորական ձեռք են փոխպատվաստել: Հիմա նա, իր խոսքով, անհամբերությամբ սպասում է  ձեռքը գարեջրի շիշ վերցնելու եւ հեծանիվ քշելու հնարավորությանը: Նա առայժմ հատուկ բժշկական կենտրոնում վերականգնողական փուլ է անցնում: Հայտնի է, որ արդեն սկսել է վարականգնվել նրա ձեռքերի շարժունակությունը:

«Սրանք իմ ձեռքերն են, իմ իսկական ձեռքերը,- ասել է Քրիսը,- Այս ոսկորներով իմ արյունն է հոսում: Դրանք չափով բացարձակ իդեալական են ընտրված: Ես արդեն մոռացել եմ, թե այդ դժբախտ պատահարից հետո ինչ տեսք ունեին իմ նախկին ձեռքերը, քանի որ ուղեղիս հիշողության համար պատասխանատու հատվածն անջատվել էր: Եվ ահա այժմ այն նորից միացել է»:

Վիրաբույժների խումբը գլխավորած բժիշկ Սայմոն Քեյը՝ Leeds General Infirmary հիվանդանոցից, որտեղ կատարվել է վիրահատությունը, նշել է, որ նման փոխպատվաստման իրենց հերթին են սպասում եւս չորս մարդ: Սակայն այսպիսի վիրահատությունների կատարումն ուղղակիորեն կախված է դոնորական նյութի առկայությունից: Վերջույթների դոնորների գրանցում NHS դոնորական համակարգում նախատեսված չէ, այդ պատճառով ձեռքերի կամ ոտքերի փոխպատվաստման համար անհրաժեշտ է պոտենցիալ դոնորների հարազատների թույլտվությունը նրանց մահից հետո:

Համապատասխանող փոխպատվաստման նյութի ընտրության հարցում վճռորոշ գործոն է արյան խումբը, մաշկի գույնը եւ ձեռքի չափը: Դրանից բացի, գործընթացի բարդ բնույթի պատճառով փոխպատվաստվողը պետք է հոգեբանական թեստավորում անցնի:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կատարվել է ձեռքերի փոխպատվաստման մոտ 80 վիրահատություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել