• Latest news

Չինաստանում արդեն եկող ամիս կսկսեն խմբագրել մարդկային գենոմը

23 հուլիսի, 2016  10:52

Չինացի հետազոտողները հայտարարել են, որ իրենք թույլտվություն են ստացել մարդկային գենոմի շտկման փորձեր իրականացնել: Իրենց հետազոտությունները նրանք պլանավորում են սկսել արդեն եկող ամիս:

Նախկինում նման թույլտվություն ստանալու մասին հայտնել էին ամերիկացի գիտնականները, սակայն նրանք CRISPR-Cas9-ի հետ իրենց փորձերը կսկսեն միայն տարեվերջին: 2016-ի սկզիբին մարդկային էմբիրոնի գենոմի շտկման թույլտվություն էին ստացել մի խումբ բրիտանացի գիտնականներ: Նրանք պլանավորում էին զբաղվել անպտղության պատճառների հետազոտության փորձերով եւ լուծել խնդիրը՝ օգտագործելով CRISPR-Cas9 համակարգը:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չինացի գիտնականներն արդեն էմբրիոնի գենոմի խմբագրման հետազոտություններ էին անցկացրել, նախքան դրա թույլտվությունը կստանային բրիտանացի գիտնականները: Փորձերն այքան էլ հաջող չէին անցել: Գիտնականները փորձել էին «սարքել» դեֆեկտով գենը, որը պատասխանատու է մանգաղանման բջջային անեմիայի համար: Ճիշտ գենը հաջողվել էր մտցնել 28 ողջ մնացածից միայն 4 էմբրիոնի մեջ, իսկ ընդհանուր առմամաբ փորձի համար ընտրել էին 89 էմբրիոն:

Օգոստոսին մարդկային գենոմի հետ փորձեր կկատարեն Sichuan University-ի մասնագետները: Չինացի գիտնականները պլանավորում են խմբագրել օնկոլոգիա ունեցող հիվանդների Т-լիմֆոցիտները՝ օրգանիզմում գործարկելով ուռուցքային բջիջների ոչնչացման գործընթացը: Սկզբում հիվանդից վերցնում են Т-բջիջներ, որից հետո CRISPR-Cas9 խմբագրման համակարգի միջոցով հեռացվում է PD-1 մեմբրանային ռեցեպտոր սպիտակուցի արտահայտումը վերահսկող գենը, որը գտնվում է Т բջիջների մակերեսին: Լիմֆոցիտները կապվում են քաղցկեղային բջիջների հետ, որոնք արտադրում են այդ սպիտակուցը, ինչը խոչընդոտում է իմունային համակարգի կողմից դրանց ոչնչացումը: Եթե լիմֆոցիտները զրկված լինեն PD-1-ից, քաղկեցային բջիջների հետ կապվել չեն կարողանա, եւ այդ դեպքում ուռուցքի դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի:

Т բջիջների փոփոխությունը սկզբում կկատարվի լաբորատոր պայմաններում, ինչը թույլ կտա համոզվել, որ գիտնականներին հաջողվել է խմբագրել բոլոր բջիջների գենոմը, եւ ոչ մի կողմնակի արդյունք չի ծագում: PD-1 սպիտակուցի աշխատանքն արգելափակելու կարողություն ունեն մի քանի դեղամիջոց, որինակ, Կեյտրուդան եւ Օպվիդոն: Հեղինակները ենթադրում են, որ գենոմի շտկումը թույլ կտա հասնել նույն արդյունքին: Մոդիֆիկացված լիմֆոցիտներն արդեն սկսել են օգտագործել քաղցկեղի բուժման համար, սակայն դրանք շատ թանկ են: Ակնկալվում է, որ CRISPR-Cas9 համակարգը դրանք ավելի էժան կդարձնի, իսկ թերապիան՝ ավելի հասանելի հիվանդների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել