• Latest news

Քանի՞ ժամ է կարելի նստել՝ առանց առողջությունը վնասելու

23 հուլիսի, 2016  13:35

Ամերիկյան մի քանի համալսարանների գիտնականներ միավորվել են՝ պարզելու համար, թե որքանով է նստակյաց կյանքը վտանգավոր մարդու համար եւ օրական միջինը քանի ժամ է կարելի (քունը չհաշված) անցկացնել առանց ֆիզիկական ակտիվության՝ առողջությանը վնաս չպատճառելու համար: Գիտաշխատողներին այս մտքին դրդել է այն, որ արդի աշխարհում օրվա ընթացքում քչերն են ակտիվ շարժվում. մեծ մասամբ մարդիկ նստած են համակրգչի առջեւ եւ աշխատանքի ամբողջ ընթացքում հեռանում են կա՛մ ընդմիջման, կա՛մ ծխելու համար:

Հետազոտողները 11 տարվա ընթացքում վերլուծել են 700 հազար մարդու բժշկական տվյալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կենսակերպի եւ այն բանի վրա՝ ունե՞ն արդյոք սրտանոթային հիվանդություններ, որոնք հաճախ զարգանում են ֆիզիկական ակտիվության պակասի հետեւանքով: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր նստած (կամ պառկած) են օրական 12 ժամ, 14 տոկոսով ավելի են ենթակա այդպիսի հիվանդությունների, քան նրանք, ովքեր օրական ընդամենը 2.5 ժամ են նստած կամ պառկած:

Ռիսկի խմբում մտնում են օրական 10 ժամ նստած անցկացնող մարդիկ, որոնք նախ նստած են գրասենյակում, հետո՝ ճաշի ժամին, այնուհետեւ՝ կրկին գրասենյակում կամ բազմոցին նստած հեռուստացույց են դիտում:

Սակայն գիտնականներն առայժմ չեն պարզել՝ արդյո՞ք դինամիկ ընդմիջումները նվազեցնում են սրտային հիվանդությունների վտանգը. Այսինքն՝ եթե մարդը որոշակի ժամանակ նստած լինելով համակարգչի առաջ եւ ընդհատելով կատարի մի քանի վարժություն, դա նրան կօգնի՞ երկարաժամկետ հեռանկարում: Կամ, օրինակ, եթե գրասենյակային աշխատողն ազատ ժամանակ զբաղվում է սպորտով, ինչպե՞ս դա կանդրադառնա նրա առողջության վրա:

Հետազոտողները չեն պատասխանել այս հարցերին, բայց ենթադրել են, որ սրտի համար ավելի լավ կլինի, եթե մարդիկ կարողանան նստած աշխատանքի ժամանակ պարբերաբար շեղվել ֆիիզիկական ակտիվությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է