• Latest news

5 խնդիր, որոնց պատճառով տղամարդիկ ճաղատանում են

23 հուլիսի, 2016  16:18

Որոշ հիվանդություններ կարող են հանգեցնել վաղաժամ ճաղատացման: NEWS.am Medicine-ը ներկայացնում է մի քանի խնդիրներ, որոնց պատճառով տղամարդիկ սկսում են ճաղատանալ

Շաքարախտ

Այնպիսի քրոնիկական հիվանդություններ, ինչպիսին շաքարախտն է, կարող են հանգեցնել ճաղատացման: Նյութափոխանակության այս խանգարման դեպքում մազապարկերի արյան սնուցումը վատանում է, որը ոչ միայն հանգեցնում է գոյություն ունեցող մազերի թափվելուն, այլեւ խանգարում է նորերի աճին: Ժամանակին կատարված ախտորոշումը կօգնի արդյունավետ բուժում ընտրել եւ որոշ փոփոխություններ կատարել կենսակերպում, ինչը կխոչընդոտի մազերը կորցնելուն եւ կբարձրացնի կյանքի մակարդակը:

B վիտամինի պակաս

В վիտամինի ցածր մակարդակը եւս տղամարդկանց ճաղատացման տարածված պատճառներից մեկն է: Այս խնդրի առկայության դեպքում խորհուրդ է տրվում հավասարակշռությունը վերականգնել սննդակարգում բավարար քանակի միրգ, բանջարեղեն, անյուղ սպիտակուցներ ընկույզ ու ավոկադո ներառելով: Այս ամենը բարերար կազդի ոչ միայն մազերի, այլեւ ընդհանրապես առողջության վրա:

Սակավարյունություն

Սակավարյունությունը կապված է օրգանիզմում երկաթի պակասի հետ եւ կարող է հանգեցնել մազաթափության: Այս դեպքում կարող են օգնել սննդային հավելուկները եւ երկաթ պարունակող դեղամիջոցները:

Գլխի մաշկի ինֆեկցիաներ

Բացիլները կարող են մազապարկում բորբոքային պրոցեսներ հարուցել (ֆոլիկուլիտ), որը որոշ դեպքում կարող է ճաղատացման հանգեցնել: Մաշկաբանը կարող է օգնել կանգնեցնել այդ պրոցեսը եւ լավացնել մազերի եւ գլխի մաշկի վիճակը:

Սթրես

Տղամարդկանց ճաղատացման եւս մեկ տարածված պատճառ է սթրեսը: Այն խորանում է անառողջ սնվելու հակվածության, քնի պակասի եւ աշխատավայրում ունեցած խնդիրների պատճառով: Գոյություն ունեն սթրեսը կառավարելու բազմաթիվ մեթոդներ, եւ դուք պետք է ընտրեք ձեզ համար առավել ներգործունը, եթե ցանկանում եք պահպանել ձեր առողջությունը եւ մազերի գեղեցկությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել