• Latest news

Գիտնականները՝ նիհարելու ամենից արտասովոր միջոցի մասին

23 հուլիսի, 2016  23:40

Ավելորդ քաշից արդյունավետ ազատվելու համար կարելի է ոչ միայն առողջ սննդակարգի հետեւել եւ սպորտով զբաղվել, այլեւ... արտասվել: Նման արտասովոր հայտարարությամբ է հանդես եկել սթրեսի բնագավառում ամերիկյան փորձագետ Փիթ Սուլաքը:

Հայտնի է, որ արցունքներն օգնում են հանգստանալ սթրեսից հետո եւ բարձրացնում են տրամադրությունը: Պարզվում է՝ դրանք օգտակար են նաեւ կազմվածքի համար. զգացմունքային լացը մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնելու արդյունավետ միջոց է:

Մասնագետի խոսքով՝ արցունքների մեջ պրոլակտին, լեյցին-էնկեֆալին հորմոններ կան, ինչպես նաեւ ադրենոկորտիկոտրոպիկ հորմոններ, որոնք օրգանիզմում արտադրվում են ուժեղ էմոցիոնալ հուզմունքի ժամանակ: Բացի այդ, ավելորդ քաշի հետ է կապված նաեւ սթրեսի ամենահայտնի հորմոնը՝ կորտիզոլը. երբ այդ հորմոնի քանակությունն օրգանիզմում շատ է, այն ստիպում է ճարպեր կուտակել: Երբ մարդն արտասվում է, օրգանիզմում կորտիզոլի կուտակման մակարդակը նվազում է, եւ մարմինը դադարում է ձգտել ճարպեր կուտակել:

Այսպիսով, St. Paul-Ramsey Medical centre-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ արտասվելն օգնում է օրգանիզմից դուրս բերել պոտենիցալ վտանգավոր տոքսինները եւ սթրեսի հորմոնները: Սակայն միայն զգայական արցունքներն են նպաստում սրթեսի հորմոնների արտազատմանը: Այսինքն՝ եթե արտասվում եք ալերգիկ ռեակցիայի, աչքերի գրգռվածության պատճառով կամ սոխ մաքրելիս, նիհարել չեք կարող:

Գիտնականները պարզել են, որ արտասվելու համար լավագույնը երեկոյան 7-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածն է, երբ մարդիկ ավելի շատ են հակված զգացմունքայնության՝ մտերիմների հետ հեռուստացույց դիտելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել