• Latest news

3 քայլ՝ քաղցկեղային հիվանդությունների բուժման ճիշտ կազմակերպման համար

25 հուլիսի, 2016  17:57

Ինչպե՞ս պետք է ճիշտ կազմակերպել ուռուցքային հիվանդությունների բուժումը եւ ինչպե՞ս է դա կատարվում ԱՄՆ-ում: Այս մասին է NEWS.am Medicine-ի թղթակցի զրույցը ԱՄՆ ուռուցքաբանության հանրահայտ կենտրոններից մեկի՝ MD Anderson Cancer Center-ի ուռուցքաբան Օլիվեր Բոգլերի հետ:

1. Մուլտիդիսցիպլինար մոտեցում

Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի արդյունավետ բուժումն, առաջին հերթին, պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում: ԱՄՆ լավագույն կլինիկաներում մեկ հիվանդի հետ աշխատում է մասնագետների խումբ, որի մեջ ներառված են վիրաբույժը, ուռուցքաբանը, ռադիոլոգը եւ այլ բժիշկներ: Նրանք միասին կարող են ճիշտ որոշումներ ընդունել եւ բուժման լավագույն միջոցներ գտնել:

2. Հասանելություն նորագույն դեղամիջոցներին

Պակաս կարեւոր չէ նորագույն դեղամիջոցներին հասանելիություն ունենալը եւ դրանք սեփական պրակտիկայում օգտագործելը, նույնիսկ եթե դրանք միայն փորձարարական դեղամիջոցներ են: Խնդիրը, սակայն, այն է, որ նորագույն դեղամիջոցները սովորաբար շատ թանկ արժեն եւ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում հիվանդներից շատերի համար մատչելի չեն:

3. Կանխարգելում

Քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման կազմակերպումը, մասնագետի խոսքով, նույնպես շատ կարեւոր է: Կանխարգելման ճիշտ կազմակերպման դեպքում երկրի բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունը կրճատվում է, իսկ եղած դեպքերը ժամանակին են ախտորոշվում, ինչի շնորհիվ բուժումն առավել արդյունավետ է լինում, քան եթե այն սկսեին ավելի ուշ փուլերում:

Մասնագետը նշում է, որ նախնական կանխարգելման համար շատ կարեւոր է ծխելու դեմ պայքարը, քանի որ ծխելը քաղցկեղի շատ տեսակների առաջացման առաջին գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այսօր անչափ ակտիվ պայքար է տարվում ծխելու դեմ եւ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի երիտասարդները չսկսեն ծխել. Դրա շնորհիվ վերջին տարիներին քաղցկեղով հիվանդացաությունը անկում է գրանցել:

Բացի դրանից, առողջությունը պահպանելու համար մարդիկ պետք է չմոռանան առողջ կենսակերպի կարեւորության մասին, այդ պատճառով այդ ամենի մասին տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բնակչության լայն շերտերին:

Եվ վերջապես՝ սքրինինգային ծրագրերը, որոնք նախատեսված են քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, նույնպես մեծ դերակատարում ունեն. որքան վաղ հիվանդությունը հայտնաբերվի, այնքան մեծ է ապաքինվելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել