• Latest news

Դաջվածքի թանաքը կարող է քաղցկեղ առաջացնել

25 հուլիսի, 2016  18:51

Դաջվածքների համար օգտագործվող ներկերը պոտենցիալ թունավոր են եւ կարող են մի ամբողջ շարք հիվանդություններ առաջացնել՝ ալերգիայից սկսած, քաղցկեղով ավարտած: Այսպիսին են Եվրոպական քիմիական գործակալության կատարած հետազոտության արդյունքները: Ըստ որում՝ առավել թունավոր է համարվել կարմիր թանաքը, որին հետեւում են կապույտը, կանաչը եւ սեւը: Գործակալությունը մտադիր է հրապարակել կասկածելի բաղադրամասերի ցուցակը, որոնք պարունակվում են դաջվածքի ներկերում:

Գիտնականները պատահաբար չեն դաջվածքի հարցի հանդեպ հետաքրքրություն դրսեւորել. չնայած դրանց մեծացող տարածվածությանը, տվյալ պահին դրա համար օգտագործվող նյութը Մեծ Բրիտանիայում չի լիցենզավորվում, չնայած ներկը անմիջաբար մաշկի տակ է մտցվում:

Ուշագրավ է, որ իրենք դաջվածք անողները ողջունել են այդ հետազոտությունները: Մեծ Բրիտանիայում այս բիզնեսի  ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը՝ Ռիկ Սթիվենսն ասել է, որ իրենք բախվել են կասկածելի որակով չինական էժան թանաքների հորդ հոսքին: «Այդ ներկերի որակի ստուգման համակարգեր ուղղակի չկան»,- Mirror-ի հետ զրույցում ասել է նա:

Առողջապահության ոլորտի մասնագետները եւս խոստովանում են, որ դաջվածքի հանդեպ բրիտանական վերաբերմունքը  հետ է մնում համաեվրոպականից եւ խստացում է պահանջում: Օրինակ՝ դաջվածք անողի համար պարտադիր չէ մեկանգամյա օգտագործման ձեռնոց հագնելը, նույնիսկ եթե այցելուն արնահոսում է: Նաեւ աշխատանքի ժամանակ մեկանգամյա օգտագործման գործիքներ կիրառելու խիստ պահանջ չկա, ինչը մեծացնում է տատու-սրահի մեկ այցելուից մյուսին ինֆեկցիայի փոխանցումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել