• Latest news

«Ուղեղի համար հաբերը» բացասաբար են ազդում ինտելեկտի վրա

25 հուլիսի, 2016  23:49

Այսպես կոչված «ուղեղի համար հաբերը», որոնք իբր լավացնում են մտավոր ունակությունը եւ հիշողությունը, իրականում բացասաբար են ազդում մարդու ինտելեկտի վրա, նախազգուշացնում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները:

Ուղեղի աշխատանքն ուժեղացնող դեղերն աշխարհում ավելի ու ավելի տարածված են դառնում. որոշ երիտասարդներ հուսով են, որ այդ հաբերի օգնությամբ ավելի լավ կսովորեն, քննությունները հեշտ կհանձնեն եւ ավելի արագ կյուրացնեն տեղեկատվությունը: Սակայն բրիտանացի գիտնականները պարզել են, որ այդ դեղամիջոցների որոշ տարատեսակներ ոչ միայն չեն լավացնում ուղեղի աշխատանքը, այլ, հակառակը, կարող են թուլացնել հիշողությունը:

Այդ դեղամիջոցներից ամենատարածվածներից մեկը ռիտալինն է, որը դասվում է հոգեխթանիչների շարքին: Սովորաբար այն նշանակում են ուշադրության պակասի ախտանիշով տառապող հիպերակտիվությամբ մարդկանց: Հնարավոր է, այսպիսի խանգարմամբ մարդկանց այն իրոք օգնում է, սակայն խնդիրն այն է, որ զարգացած մտավոր ընդունակություններով մարդկանց մոտ այս դեղամիջոցը կարող է հակառակ էֆեկտ առաջացնել՝ վատացնել նրանց մտավոր ունակությունները

Մեկ այլ տարածված դեղ կարելի է համարել մոդաֆինիլը, որը կիրառում են քնի խանգարումների դեմ պայքարի համար, ինչպիսին է թմրալեպսիան: Դեղի ազդեցությունը ուղեղի վրա դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրվել, բայց հայտնի է, որ դեղամիջոցը գործում է դոֆամինի մակարդակի բարձրացման հաշվին: Մոդաֆինիլի օգտագործումը լավացնում է ուշադրությունը, բայց մինչ այժմ հայտնի չէ, տալի՞ս է այն մտավոր որեւէ լրացուցիչ առավելություն: Դրա փոխարեն, գիտնականները կասկածում են, որ մոդաֆինիլը կարող է  ձեզ պակաս խելացի դարձնել՝ նվազեցնելով մտածողության կրեատիվությունն ու ճկունությունը:

Երկու դեղամիջոցն էլ կարող են ինչ-որ իմաստով օգնել  ոչ ինտելեկտուալներին, սակայն ի բնե խելացի մարդկանց  այն ոչ մի լավ բան տալ չի կարող:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել