• Latest news

Ինչ պետք է իմանալ Զիկայի մասին ուղեւորությունից առաջ

25 հուլիսի, 2016  17:23

Հանրային առողջապահության համար Զիկա տենդը նոր հիմնախնդիր է, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում։

Հիվանդության հարուցչի հիմնական փոխանցողը Aedes aegypti տեսակի մոծակն է, որը Հայաստանում չի հայտնաբերվել։ Զիկա հիվանդության ախտանշաններն են՝ տենդ, ցան, ցավ մարմնի տարբեր հատվածներում։ Ախտանշանները տեւում են 1 օրից մինչեւ 1 շաբաթ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ հիվանդությունը ծանր ընթացք չունի եւ մահացու դեպքերը հազվադեպ են, սակայն հղի կանանց եւ նորածինների համար կարող է մահացու լինել կամ առաջացնել նորածնի արատներ։

Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ դեռեւս չի ստեղծվել, նաեւ չկան հիվանդության դեմ կանխարգելիչ դեղեր: Ուստի, հղիներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր պատրաստվում են հղիանալ, խորհուրդ է տրվում խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ մեկնելուց:

Եթե հղի կանայք նշում են 2 շաբաթվա ընթացքում ուղեւորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, նշում են նաեւ Զիկա տենդի 2 եւ ավելի ախտանշան, անհրաժեշտ է գերձայնային հետազոտությամբ մշտադիտարկում իրականացնել պտղի ներարգանդային աճի գնահատման, միկրոցեֆալիայի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ ուղեղի հյուսվածքում կալցիֆիկատներ հայտնաբերելու նպատակով: Հղիների պատվաստման կամ մասնահատուկ բուժման բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր հիվանդության պատմության մեջ նշում են ուղեւորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, հղիության ընթացքում ենթակա են նաեւ վարակաբանի հսկողության:

Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարեւոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց:

Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է եւ՛ շինությունների ներսում, եւ՛ դրսում, հիմնականում մթնշաղին, երեկոյան եւ գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթեւ հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր եւ սարքեր:

Միջատավանիչ նյութերն անվտանգ են բոլորի համար՝ ներառյալ հղի եւ կերակրող մայրերի: Դրանք կարող են կիրառվել նաեւ երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման եւ վարագույրների, ցանցերի կիրառումը եւս կպաշտպանի մոծակներից:

Այն տարածքներում, որտեղ հայտնաբերվում է Զիկա տենդի փոխանցողը, իրականացվում են պայքարի համակարգված միջոցառումներ` ելնելով տարածքի միջատաբանական, էկոլոգիական, համաճարակաբանական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է