• Latest news

Օլիմպիադայի մասնակից երկրներից որո՞նք են առավել վտանգավոր Զիկա վիրուսի տարածման տեսակետից

26 հուլիսի, 2016  10:46

Այսօր շատերը մտավախություններ են արտահայտում, որ Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը աշխարհով մեկ Զիկա տենդի տարածման վտանգ են ստեղծելու, չէ՞ որ այդ խաղերի համար Ռիոյում են հավաքվելու հարյուր հազարավոր մարզիկներ ու հյուրեր մոլորակի տարբեր անկյուններից, ու եթե նրանց թեկուզ մի մասը վարակվի, նրանք այդ հիվանդությունն իրենց երկրներ կտանեն ու այնտեղ էլ մյուսներին կվարակեն:

Սակայն Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետները օրերս նոր զեկույց են հրապարակել ու վստահեցնում են, որ Օլիմպիադայի պատճառով վիրուսը աշխարհով մեկ չի տարածվի: Նրանց միայն չորս երկրներ են մտահոգում՝ Չադը, Ջիբուտին, Էրիտրեան ու Եմենը:

Ամերիկացի գիտնականների եզրակացությունները համապատասխանում են ԱՀԿ հայտարարություններին, ըստ որոնց ոչ մի անհրաժեշտություն չկա Զիկա վիրուսի պատճառով հետաձգել կամ առհասարակ չեղարկել Ռիոյում Օլիմպիական խաղերի անցկացումը:

Ըստ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի գնահատականի՝ այն 19 երկրներում որտեղ մինչեւ հիմա չի գրանցվել Զիկա վիրուսի դեպք, կան կլիմայական այնպիսի պայմաններ ու տեղաբնակչության բնութագրեր, որոնք շատ բարենպաստ են վիրուսի համար: Սակայն այդ երկրներից միայն չորսում՝ Չադում, Ջիբուտիում, էրիտրեայում ու Եմենում է հնարավոր իրականում բախվել այդ վիրուսի տարածման վտանգին:

Այդ չորս երկրները Ռիո դե Ժանեյրոյում Խաղերի ժամանակ ներկայացված են լինելու ընդամենը 19 մարզիկներով, ու դա 350-500 հազար հյուրերի շատ չնչին մասն է: Ավելին, հունիսի 30-ի դրությամբ Չադից ու Եմենից Խաղերին մասնակցության համար ոչ մի մարզիկ հայտ չի ներկայացրել:

Բացի դրանից ըստ Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի վերլուծության, Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերին՝ օգոստոսին ու սեպտեմբերին, զբոսաշրջիկների ակնկալվող ծավալը կկազմի 2015-ին Զիկա վիրուսով ախտահարված երկրներ կատարած ուղեւորությունների ընդհանուր քանակի ընդամենը 0.25 տոկոսը:

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը մահացու հիվանդություն չի համարվոմ մեծահասակների համար: Սովորաբար այն բավականին հեշտ ընթացք է ունենում, սակայն վիրուսը վտագավոր է հղիների համար, քանի որ կարող է պտղի մոտ առաջացնել միկրոցեֆալիա ու այլ բնածին արատներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է