• Latest news

Շաբաթական քանի՞ ժամ է կարելի աշխատել՝ առանց վնասելու առողջությունը եւ արդյունավետությունը

26 հուլիսի, 2016  16:37

University of Melbourne-ի (Ավստրալիա) եւ Keio University-ի (Ճապոնիա) գիտնականները վերլուծել են Ավստրալիայում 6500 մարդու՝ 3000 տղամարդու եւ 3500 կնոջ տվյալները՝ պարզելու համար, թե որտեղ է այն սահմանը, երբ մարդու ուղեղն այլեւս չի հաղթահարում աշխատանքի ծանրաբեռնվածությունը:

Գիտական փորձի շրջանակում գիտնականները կամավորներին առաջարկել են մտավոր ֆունկցիաների քննություն անցնել, որը ներառում է հիշողության թեստեր, ընքերցանություն եւ սխալ գրված տեքստի վերծանում: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ում 40 տարին լրացել է եւ աշխատել են շաբաթական 30 ժամից ավելի, ավելի վատ են լուծել թեստը, քան նրանք, ովքեր ավելի քիչ են աշխատել:  Կանանց համար աշխատանքային շաբաթվա լավագույն տեւողությունը տատանվում էր 22-ից 27 ժամվա միջակայքում, տղամարդկանց համար՝ 25-ից 30: Ավելի երկար աշխատող մարդիկ, սաստիկ հոգնել են եւ սկսել են տառապել սթրեսից, ինչը, գիտնականների կարծիքով,  բացասաբար է ազդել ուղեղի մտավոր ֆունկցիայի վրա:  Շաբաթական 50-60 ժամ աշխատանքին նվիրված աշխատամոլների ուղեղը նույն վիճակում էր, ինչ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն աշխատել:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Keio University-ի էկոնոմիկայի պրոֆեսոր Քոլին ՄակՔենզին նշել է, որ եթե մարդը չափազանց շատ է աշխատում, ապա դա վատ է անդրադառնում նրա մտավոր ֆունկցիաների վրա, քան եթե նա ընդհանրապես չաշխատեր: Պրոֆեսոր ՄակՔենզիի խոսքով՝  սկզբում աշխատանքը խթանում է ուղեղի բջիջները, սակայն որոշակի պահից հետո սթրեսն ավելանում է:

Այսպիսով, գիտնականների խոսքով՝ չափից ավելի շատ աշխատելը նույնքան վնասակար է, որքան չափից ավելի քիչ աշխատելը: Նրանց կարծիքով՝ աշխատելիս ցրավցությամբ եւ հոգնածությամբ չտառապելու համար, անհրաժեշտ է ոչ լի աշխատանքային օր, որի դեպքում աշխատանքային շաբաթը կտեւի 20-30 ժամ: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի (U.S. Department of Labor) տվյալներով՝ 2016-ի մայիսից ավելի քան 123 մլն ամերիկացիներ շաբաթական 35 ժամից ավելի են աշխատում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել