• Latest news

Յոգան դեռահասներին կօգնի առանց հակադեպրեսանտների հաղթահարել տագնապահարույց խանգարումները

26 հուլիսի, 2016  23:48

Յոգան, մեդիտացիան եւ ըմբռնողականության գործնական պարապմունքները կօգնեն լավացնել այն դեռահասների վիճակը, որոնք տառապում են տագնապահարույց խանգարումներով: Այս մասին հայտնում են University of Cincinnati-ի հետազոտողները:

Այսօր տագնապահարույց խանգարումների դեմ պայքարելիս, որը հանդիպում է 13-18 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխայի մոտ, հաճախ օգտագործում են հակադեպրեսանտներ կամ այլ դեղամիջոցներ, սակայն գիտնականներն առաջարկում են փորձել կրճատել օգտագործվող դեղամիջոցների քանակը (ինչն անկասկած կլինի հօգուտ իրենց՝ դեռահասների առողջության), դրանց մի մասը փոխարինելով յոգայով:

Journal of Child and Adolescent Psychopharmacology ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են 9-ից 16 տարեկան երեխաներ, որոնց ախտորոշել են տագնապահարույց խանգարումներ: 12 շաբաթվա ընթացքում  յուրաքանչյուր երեխա անցել է ֆլյուրոգրաֆիական ՄՌՏ, ինչպես նաեւ բուժման կուրս, որը ներառել է մեդիտացիա եւ յոգա: Այսպիսով, երեխաներին առաջարկվել են սթրեսի դեմ պայքարելու նոր միջոցներ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ այս կուրսն անցած երեխաների մոտ զգալիորեն մեծացել է ուղեղի այն հատվածի ակտիվությունը, որը դերակատարում ունի էմոցիոնալ եւ մտավոր տեղեկատվության մշակման գործում: Բացի այդ,  փոխվել է ուղեղի կղզյակային հատվածի ակտիվությունը, որը մասնակցում է ինքնազգացողություններին հետեւելուն: Ավելին՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այսպիսի կուրս անցած երեխաների ծնողների մոտ նույնպես նվազել է տագնապի զգացումը:

Հետազոտողները կարծում են, որ յոգան, մեդիտացիան եւ  ընբռնողականության գործնական պարապմունքները կարող են օգնել հրաժարվել հակադեպրասանտների օգտագործումից, որը հատկապես կարեւոր է դեռահաս տարիքում՝ հաշվի առնելով, թե այդ դեղամիջոցները վտանգավոր ինչ կողմնակի հետեւանքներ կարող են առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է