• Latest news

Կարելի՞ է ամեն օր արեւապաշտպան քսուք օգտագործել

26 հուլիսի, 2016  14:30

Շոգ ամռանը մեզ սովորաբար խորհուրդ են տալիս մաշկը արեւից  պաշտպանել բնական գործվածքից հագուստ հագնելով եւ արեւահպաշտպան քսուքով: Բայց արդյոք կարելի՞ է ամեն օր օգտագործել արեւապաշտպան քսուք: Այն չի՞ վնասի մեր առողջությունը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնի ուռուցքաբան, մելանոմայի մասնագետ Հակոբ Բեդիկյանը (ԱՄՆ) նշում է, որ, իր կարծիքով, արեւապաշտպան քսուք կարելի է ամեն օր օգտագործել. դրանից օգուտ ավելի շատ կլինի, քան վնաս: Ի վերջո՝ արեւի ուլտրամանուշակագույն  ճառագայթները համարվում են մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տարատեսակներից մեկի՝ մելանոմայի առաջացման վտանգի  գլխավոր գործոնը, իսկ արեւահարման դեմ քսուքը ինչ-որ չափով մաշկը պաշտպանում է այդ ճառագայթներից եւ նվազեցնում է քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը:

Մասնագետը արեւի տակ երկար ժամանակ անցկացնող մարդկանց խորհուրդ է տալիս ընտրել արեւապաշտպան ամենահզոր միջոցները: Այն պետք է քսել մարմնի բոլոր բաց հատվածներին, հատկապես ոտքերին եւ ձեռքերին. հենց դրանց վրա է առավել հաճախ առաջանում մելանոման: Արեւահարվող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս չմոռանալ ժամանակ առ ժամանակ թարմացնել քսուքի շերտը, հատկապես լողալուց հետո:

Հակոբ Բեդիկյանը հիշեցնում է, որ տարբեր երկրներում օրվա տարբեր ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը տարբեր է. օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ նա բնակվում է, 16:00-ից հետո արեւն այլեւս այնքան պայծառ չի լուսավորում, եւ մարդկանցից շատերը կարող են փողոց դուրս գալ նաեւ առանց արեւահարման դեմ քսուքի:

Հիշեցնենք, սակայն, որ որոշ գիտնականներ նշում են, որ չնայած արեւահարությունն, իհարկե, կարող է մահացու վտանգավոր լինել, արեւապաշտպան միջոցները եւս անվտանգ չեն: Մասնավորապես՝ University of Copenhagen-ի գիտնականները պնդում են, որ սովորական արեւապաշտպան քսուքը կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ, քանի որ դրա կազմի մեջ են մտնում քիմիական նյութեր, որոնք կանացի հորմոնների՝ պրոգեստերոնի էֆեկտ են իմիտացնում, որը թույլ չի տալիս սերմանահեղուկի բջիջներին նորմալ գործել:

Այսպիսով, արժե՞ արեւապաշտպան քսուքն օգտագործել ամեն օր: Այս հարցը, ավաղ, միանշանակ պատասխան չունի: Եթե պատրաստվում եք տանից դուրս գալ ցերեկային ժամի եւ կլինեք պայծառ արեւի տակ, արեւապաշտպան քսուքը ձեզ իսկապես անհրաժեշտ կլինի, եւ դրանից օգուտն ավելի շատ կլինի, քան պոտենցիալ վնասը: Սակայն եթե հնարավոր է օրվա ամենաշոգ ժամերն անցկացնել փակ հաստատության մեջ, արեւի ճառագայթներից հեռու, ավելի լավ է օգտվել այդ հնարավորությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել