• Latest news

Հայաստանում անհրաժեշտ է ներդնել զանգվածային բժշկական ապահովագրություն. ամերիկացի մասնագետներ

26 հուլիսի, 2016  18:42

Հայաստանում անհրաժեշտ է ներդնել զանգվածային  բժշկական ապահովագրության ինչ-որ ձեւ, որը երկրի բնակչության լայն շերտերին բժշկական շատ ծառայություններին հասանելիություն կապահովի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել քաղցկեղային հիվանդությունների հետազոտությամբ եւ բուժմամբ զբաղվող աշխարհի հանրահայտ կենտրոններից մեկի՝ MD Anderson Cancer Center-ի մասնագետ Օլիվեր Բոգլերը:

Նրա խոսքով՝ բժշկական ապահովագրությունն այսօր շատ կարեւոր է. այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ապահովագրություն ունի, սովորաբար հիվանդացության եւ մահացության ավելի լավ վիճակագրություն կա, քան այն երկրներում, որտեղ ապահովագրություն չկա, եւ մարդիկ հարկադրված են բուժվել սեփական խնայողություններն օգտագործելով: Ինչպես նշում է մասնագետը, առանց ապահովագրության միջին վիճակագրական մարդը, նույնիսկ եթե հարուստ երկրից է, դժվար է հայթայթում լուրջ հիվանդության բուժման միջոցներ, հատկապես եթե բուժումը թանկարժեք է եւ երկարատեւ: Հենց դա է անհատական սնանկացման պատճառներից մեկը նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ է՝ բուժման վճարում սեփական միջոցներից:

Ինչպես նշում է Օլիվեր Բոգլերը, բժշկական ապահովագրությունը հայերի համար հասանելի կդարձնի ստանդարտ բուժումը եւ կանոնավոր սքրինինգային հետազոտությունները, որոնց շնորհիվ հնարավոր է ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունները եւ դրանք ավելի արդյունավետ բուժել: Դա հատկապես կարեւոր է ուռուցքային հիվանդությունների դեպքում, որոնց արդյունավետ բուժումը մասամբ կախված է հիվանդության ախտորոշման ժամկետից: Բացի այդ, ապահովագրությունը եթե անգամ հասանելի չդարձնի թանկարժեք բուժումը, ապա գոնե հասանելի կդարձնի ճառագայթային եւ քիմիաթերապիան, որը կօգներ մեծացնել հիվանդների ողջ մնալու հավանականությունը:

Բնականաբար, ապահովագրությունը չի կարելի բոլոր խնդիրների լուծում համարել: ԱՄՆ-ում, օրինակ, կան մեծ թվով մարդիկ, որոնք լավ ապահովագրություն չունեն, հետեւաբար նաեւ՝ լավ բուժման հասանելիություն: Մյուս կողմից՝  եթե երկրում ընդհանրապես չկա ապահովագրության համակարգ, բուժման հասանելիություն չունի համարյա ոչ ոք՝ բացառությամբ շատ ապահովված ընտանիքների:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է