• Latest news

«Խավարասերների կաթը»՝ նոր սուպերմթե՞րք

26 հուլիսի, 2016  19:49

Մեծաքանակ կալորիաներ պարունակող «խավարասերների կաթը» կարող է օգնել լուծել սնունդի անբավարարության հարցը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ–ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Կանադայի գիտնականները։ Խավարասերների կաթի բաղադրության մասին զեկույցը հրապարակվել է բյուրեղագրության միջազգային միության ամսագիրը (IUCrJ)։

Ասիայում եւ խաղաղօվկիանոսյան կղզիներում ապրող Diploptera punctate ուտիճները ուտիճաների դասի մյուս բոլոր ներկայացուցիչներից տարբերվում են նրանով, որ կենդանածին են: Նրանց մյուս ազգակիցները ձվադրում են կատարում: Ունենալով վերարտադրողական սեփական միջոց՝ Diploptera punctate-ն մտահոգվում է իր սերունդի գոյությամբ միջատներին ոչ հատուկ եղանակով. կաթնասունների նման նրանք ձագերին կերակրում են հատուկ ուտելի արտազատուկով:

Գիտնականների գնահատականներով՝ կենդանածին ուտիճների ուտելի արտազատուկը պարունակում է անհրաժեշտ բոլոր ամինաթթուները եւ բավական կալորիական է ու սննդարար։

«Այդ բյուրեղները լիարժեք սնունդ են։ Դրանցում կան սպիտակուցներ, ճարպեր, շաքար։ Իսկ եթե նայենք այդ սպիտակուցների ամինաթթուների բաղադրությանը, դրանք պարունակում են բացարձակապես բոլոր անհրաժեշտ ամինաթթուները»,– Times Of India–ին ասել էհետազոտության ղեկավար Սենչարի Բաներջին ։

Իհարկե դժվար է վճռել «կթել» խավարասերներին, ապա խմել նրանց «կաթը»: Այդ պատճառով գիտնականները քննարկում են  այնպիսի սպիտակուցների արհեստական արտադրության հարցը այն գեների հիմքով, որոնք կարող են փոխադրվել ավելի հարմար օրգանիզմ, օրինակ՝ խմորիչի մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է